ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ


This slideshow requires JavaScript.

Այս տարի` հունիսի 2-ին, Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի տնօրեն Ռուզան Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական անգամ  ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի Հաղարծին ու Գոշավանք: Ուխտագնացությանը մասնակցում էին ՔԴԿ-ի սաներ, ծնողներ: Այն, բացի իր հոգևոր իմաստից, ուներ նաև ճանաչողական նշանակություն:  Ուխտագնացությունը սկսվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ ուխտավորները իրենց աղոթքը հղեցին առ Աստված, այնուհետև ուղևորվեցին Գոշավանք: Առաջին կանգառը Սելիմի քարավանատունն Էր` միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություններից, որն ունի պատմաճարտարապետական մեծ արժեք: Հաջորդ կանգառը Նորադուզի խաչքարադաշտն էր, ուր կարելի է հանդիպել տարբեր  դարերի խաչքարերի, երեխաներից մեկը պատմեց, թե ինչպես հնում այդ խաչքարերը, որոնք հայ հորոսների հիշատակն են հավերժացնում, օգնել են հաղթանակ տանել կենդանի հերոսներին:

Հայրավանքը, ուր այնուհետև եղան ուխտավորները, հիացրեց իր դիրքով և վեհությամբ: Այստեղ ուխտավոր երիտասարդները, իրար հերթ չտալով, պատմեցին մի գեղեցիկ ավանդույթ` կապված Մարդաղավնյաց անվան հետ, ըստ կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության, 1381թ–ին Լենկթեմուրի արշավանքի ժամանակ Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով` խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել: Երբ հասանք Սևանա թերակղզին, Սևանավանքում մատուցվում էր  Սուրբ Պատարագ: Ճանապարհը շարունակելով, որոշ ժամանակ անց  բացվեց մի հիանալի տեսարան. հպարտ կանգնած էր  Հաղարծինի վանական համալիրը, ուխտավորները հիանում էին  Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիների և մյուս վանական շինությունների`  և շրջակա բնության ներդաշնակությամբ:

Ուխտավորներից մի քանի հոգի այստեղ երգեցին Ներսես Շնորհալու <<Առավոտ լուսոյ>> շարականը,  ապա ուղևորվեցին Գոշավանք, այնտեղ նրանց դիմավորեց Տեր հայրը,  օրհնություն ստանալուց և Գոշավանքի պատմությունը  լսելուց հետո   ուխտագնացության մասնակիցները  այցելեցին 1972 թ.-ին բացված թանգարան, ուր տեղանքից հայտնաբերված Քրիստոսից առաջվա նմուշներ կան: Ամենահինը 1-ին դարի կավե կճուճներն են: Թանգարանում 8-րդ դարի ոսկու չափման տարբեր առարկաներ կան: Տնօրենի հավաստիացմամբ, աշխարհի ոչ մի թանգարանում այսպիսիք չես տեսնի:  Ըստ Արծրուն Հովսեփյանի` Գոշավանքը  խոր անկում է ունեցել 1375թ-ին մոնղոլ զորապետի կողմից և 1936 թ-ին կոմունիստների օրոք երկու անգամ էլ այրել են եկեղեցու մատենադարանը,  ըստ պատմագրության այրում էին հայոց մատյանները, այրում էին այնպիսի ուշի-ուշով, որ հանկած մի թերթիկ թուղթ անգամ չթռնի, մի եզակի պատառիկ անգամ չմնա որպես հուշ: Իր խոսքը հավելելով` Հովսեփյանը ասաց, այդ սև օրերի շարանը չշարունակելու համար այսօր պետք է մտածել Գոշավանք պատմամշակութային համալիրի մասին:

Այցելուները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին թանգարանի տնօրենին, ով մեծ սիրով ներկայացրեց յուրաքանչյուր ցուցանմուշ և պատասխանեց երիտասարդների կողմից տրված հարցերին:

Ուխտագնացությունը ավարտվեց Մխիթար Գոշի դամբարան այցելությամբ, որտեղ թաղված է նաև Կիրակոս Գանձակեցին: Վերադարձին ուխատավորների հոգիները պարուրվել էր մի անասելի հպարտությամբ, որ այս մեծ ժառանգության տերը իրենք են:

ՔԴԿ-ի տնօրեն`
Ռուզան Կարապետյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s