ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ


Հունիսի 2-ին` Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի օրը, դեպի Արկազի Սբ. Խաչ վանք ուխտագնացություն էր կազմակերպել Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Սբ. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը:

This slideshow requires JavaScript.

Տեր Հոր գլխավորությամբ ուխտավորները նախ մասնակցեցին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվող Սբ. Պատարագին: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Տեղի ունեցավ Անդաստանի կարգ, ապա ուխտավորները Սբ. Հաղորդություն ստացան և շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Սուրբ Խաչ վանք, ուր քահանա Հայրերի հետ ուխտավորները երգեցին շարականներ, օրվա խորհրդին նվիրված երգեր:

Խոկումից և Աղոթքից հետո Տ. Խորենը նրանց պատմեց Սբ. Խաչ վանքի հինավուրց ավանդությունների մասին: Վերադարձին ուխտավորներն իրենց աղոթքը վերառաքեցին Ամենակալին, նաև Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում և Նորավանքում:

Թող մեր ուխտավորների ուխտն ի կատար ածի Ամենագութ Աստված, Զորացնի, Օրհնի և Պահպանի բոլորին:

Վայոց  Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s