Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ

Advertisements

Այսօր մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու տոնն է:

Լուսավորչի մասունքների մասին

Կյանքի վերջին տարիներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ճգնում էր Սեպուհ լեռան այն այրում, որտեղ ճգնությամբ ապրել էր Սուրբ Մանե կույսը: Սրբի վախճանվելուց որոշ ժամանակ անց մի քանի հովիվներ գտան նրան` ծնկի եկած, ձախ ձեռքին գավազան: Հովիվները չգիտեին, թե ով է այդ սուրբը, և իմանալով, որ նա վախճանված է, ամփոփեցին մարմինն ու հեռացան: Վահան Մամիկոնյանի մարզպանության ժամանակ Աստված Գառնիկ անունով ճգնավորին տեսիլքով հայտնեց Սրբի մասունքների տեղը: Սրանից հետո Լուսավորչի նշխարներն ամփոփեցին Թորդանում: 5-րդ դարում Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքներն ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում: Լուսավորչի Աջի առկայությամբ է կատարվում սուրբ մյուռոնի օրհնության սրբազան արարողությունը: Լուսավորչի մասունքների գյուտի օրը Էջմիածնի Մայր տաճարում են դրվում Սրբի մասունքները, որպեսզի հավատացյալները մոտենան և խոնարհվեն իրենց մեջ զորություն ունեցող մասունքների առջև:

Տ. Ադամ քահանա Մակարյան, Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին), Սուրբ Էջմիածին, 2011, էջ 105:

Advertisements