Վայոց Ձորի թեմ

ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Advertisements

Հունիսի 16-ին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչները նախաձեռնել էին ուխտագնացություն դեպի Վայոց ձորի խոնարհված կամ չգործող վանքեր ու եկեղեցիներ: Ուխտագնացության նպատակը հետևյալն էր`  ուսուցիչները տեղում ծանոթանան մեր բազմադարյա սրբավայրերի պատմությանը`  հաղորդակցվելով մեր մշակութային արժեքներին: Ուխտագնացության մասնակիցները  ունեին  մեկ այլ նպատակ ևս, միասնական աղոթքով նորոգելու իրենց նվիրումի ուխտը: Քանի որ ուխտագնացությունը դաստիարակություն է, որով նոր սերունդը պատմություն է սերտում:

Նախ  ուսուցիչները  այցելեցին Կապույտ գյուղի խաչքարերին որոնք 13-րդ դարի հրաշալի կոթողներ են: Եկեղեցու հյուսիսային կողմի քարափի ամբողջ երեսի վրա քանդակված են բազմաթիվ խաչեր, քիչ չեն նաև բնական ժայռաբեկորներից կերտված  խաչքարերը:  Հիանալի տպավորություններով ուխտավորները շարունակեցին իրենց ճանապարհը: Հաջորդ սրբավայրը դա Մարտիրոսի վիմափոր վանքն էր, որը բաղկացած է 2 եկեղեցիներից` փորված ձորի քարափի մեջ.  Այստեղ ձուլվել էին արարչագործ բնությունը և ստեղծագործ մարդը: Արձանագրությունների համաձայն  վանքը  կառուցել  է  Մաթևոս   Վարդապետը  1286 թ., իսկ ճարտարապետն է եղել քարագործ Գրիգորիկը։
Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով։
Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղին, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200մ-ոց հորանցքի մուտքը։ Եկեղեցում ուխտավորները երգեցին <<Հայր մերը>> և <<Հայրապետական օրհներգը>>,  նորոգված աստվածային սիրով` դուրս եկան և իրենց ճանապարհը շարունակեցին դեպի <<Կաթնով աղբյուր>> որի ճանապարհը անցնում էր գետի միջով: Վերադառնալով Մարտիրոս գյուղ` ծննդական-խաչքարի հարևանությամբ, փոքր բլրակի վրա, ուխտավորները այցելեցին հին եկեղեցու տեղում 1866թ. կառուցված   մեծ եկեղեցին։ Եկեղեցու մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված է «Յիսուս Քիրստոսի Ս. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ »։ Հարավային պատին պահպանվել է արևային ժամացույցը։ 1980-90-ականներին այն վերակառուցվել է։ Մեծ եկեղեցու բակում 2000թ. տեղադրվել է ևս մի գեղեցիկ խաչքար, որը նվիրվել է 451-454թթ. Վարդանանց պատերազմում զոհվածների հիշատակին, մյուս խաչքարը նվիրված է   Եղեռնի նահատակներիn և Արցախյան հերոսամարտի զոհվածների հիշատակին։

Անգնահատելի տեղեկություններ են պարունակում գյուղի տարածքի երեք գերեզմանոցները` պատմական մեծ արժեք ներկայացնող տապանաքարերով ու 13-17 դարերի խաչքարերով։ Գերեզմանոցներից մեկում մի տապանաքարի վրա կարդացվում է Իսրայել Օրու հարազատներից մեկի` Մելիք Մարտիրոսի անունն ու մահվան թվականը։ Այս և այլ բազմաթիվ պատմական փաստեր ևս վկայում են, որ Իսրայել Օրու ծննդավայրը Վայոց ձորի Մարտիրոս գյուղն է։  Հին բնակատեղերից հայտնի է հատկապես Վերին լիճ   / Վրին գյոլ / բնակատեղին։ Դա գտնվում է հին Մարտիրոսից մոտ 2,5 կմ դեպի արևելք, լեռնաշղթայի գագաթի սարահարթի վրա։ Տեղեկագրական տվյալներից ենթադրվում է, որ սա գուցե պատմական Հողացիմ գյուղն է եղել, որը հիշատակվում է 5-րդ դարից։ Այդ գյուղից է Հովսեփ Վայոցձորցին` Ամենայն հայոց կաթողիկոսը ով մասնակցեց Վարդանանց պատերազմին։ Այնտեղ մինչ օրս պահպանվել են Գայանե և Հռիփսիմե մատուռները, խոշոր տապանաքարերով գերեզմանները, մեծ ու փոքր խաչքարերը։
Մարտիրոսը, իր ավելի քան 700 տարվա պամության ընթացքում, թողել է բազմաթիվ պատմական ու մշակութային արժեքներ։ Հիրավաի պատմությունն է կերտում ապագան, և ուխտավորները ակդ ապագայի տեսիլքով վերադարձան Եղեգնաձոր:

Ռուզան Կարապետյան

                                                                                       ՔԴԿ-ի տնօրեն

Advertisements