ՀԱՐՑ: ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄՈՄ ՎԱՌՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒՄ:


ՊԱՏԱՍԽԱՆ:

Եկեղեցի, խունկ, աղոթք, ծես- դժվարանում ենք այս ամենը պատկերացնել առանց մոմերից առկայծող փոքրիկ լույս-լեզվակների: Ամեն անգամ, երբ գնում ենք եկեղեցի, անկախ ամեն տեսակի պայմանականությունից, մոմ ենք վառում սրբապատկերների առաջ: Մոմավառությունը մի փոքրիկ ինքնամփոփ «ծես» է, անբառ աղոթք:

Դեռևս առաջին դարերում, երբ նորադավան քրիստոնյաները հավաքվում էին գետնափոր վայրերում ու հարատև աղոթքով երկրպագում Աստծուն, նրանք իրենց աղոթքի մրմունջը միախառնում էին մոմերից ու կանթեղներից առկայծող լույսին: Այդ ժամանակներում մոմը, անշուշտ, կիրառական նշանակություն ուներ` լուսավորում էր ստորգետնյա բնակավայրերը: Սակայն հետագայում առավել նշանակալից դարձավ մոմավառության ներքին հոգևոր իմաստը, ինչը կփորձենք մեկնել ձեզ:

Այսօր մոմ վառելով` ոչ միայն մեր հավատքն ենք արտահայտում Տիրոջ հանդեպ, այլև` Տիրոջը հնազանդվելու հոժարակամությունը, Աստծու շնորհիվ վերափոխվելու, նոր մարդ դառնալու պատրաստակամությունը, այլ կերպ ասած` մոմավառությունը հավատքի վկայությունն է նաև: Վառվող մոմը, որ լույս է ճառագում, ամենից առաջ խորհրդանշում է Հիսուսին, ինչպես ասում է Նա. «Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը:12):

Առհասարակ ուղղափառ եկեղեցում մեծ կարևորություն ունի լույսի խորհրդաբանությունը: Վառվող լույսը, լինի մոմի, կանթեղի կամ ջահի, խորհրդանշում է երկնային, աստվածային լույսը: Կարծում ենք` նկատած կլինեք, որ եկեղեցու կանթեղները, ջահերը, մեծ մոմերը վառվում են նաև ցերեկվա ժամերին, հատկապես կիրակի և տոնական օրերի, Սուրբ Պատարագների ընթացքում: Այսինքն` նպատակը ոչ թե շինության ներսը լուսավորելն է, այլ լույսի հոգևոր նշանակության ընդգծումը, լույսը` որպես աստվածային ներկայություն: Եկեղեցու հայրերից մեկն, անդրադառնոլով մոմին ու նրանցից առկայծող լույսին, ահա թե ինչ է ասում. «Մոմանյութը, որը սկզբնապես եղել է մաքուր մեղրամոմ, խորհրդանշում է մոմ վառողի հոգևոր մաքրությունը, ինչպես մեղրամոմն է փափուկ ու ճկվող, այդպես «փափուկ» ու խոնարհ է այդ անձը»: Մեղրամոմի այրվելը խորհրդանշում է հոգեղեն արարածի հոգևոր նորոգությունը` նոր մարդ դառնալը, աստվածային սիրո ջերմության ներգործությամբ: Այս ամենով հանդերձ մոմավառությունը, Continue reading

Advertisements