ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

 

«Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա եւ

ուրախություն տվեց մեր սրտերին»:

(Սաղմոս 4:7)

Սաղմոսերգուի այս հոգեզմայլ խոսքերն իմաստավորում են այսօրվա՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի ողջ խորհուրդը, որը ցնծությամբ  է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Հիսուսի Պայծառակերպության տոնը մեր Եկեղեցու որդեգրած Տերունի հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոների տաղավար անունը մեզ է փոխանցվել Մովսես մարգարեի հիմնած, Հին Ուխտի ժողովրդի կողմից մեծահանդես Տաղավարահարաց կոչված տոնի անունից, որը Եգիպտոսից դուրս գալուց հետո, նրանք տոնում էին տաղավարների մեջ:

Մենք՝ քրիստոնյաներս, այս սուրբ տոնի խորհրդին հաղորդակից դառնալու համար Հիսուսի պայծառակերպությանը վերաբերող ավետարանական հատվածների լույսով ջերմացնենք մեր հոգիները:

Մի  օր  Հիսուս, Կեսարիայի Փիլիպիե քաղաք կատարած ճամփորդությունից վերադառնալուց հետո, Հոր աոջեւ իր սիրտը բանալ՝ աղոթել ուզեց: Նա իր հետ վերցրեց երեք աշակերտներին՝ Պետրոսին,  Հակոբոսին եւ Հովհաննեսին ու բարձրացավ լեռը:

Ըստ ավանդության, դա Թաբոր լեռն էր, որը Նազարեթ քաղաքի մոտակայքում էր գտնվում: Բարձրանալով լեռը՝ երկար ճանապարհից հոգնած աշակերտները խորը քնեցին: Հիսուս աոանձնացավ նրանցից եւ սկսեց աղոթել: Հանկարծ նրա դեմքն ու զգեստները սկսեցին պայծառանալ, փայլել: Ինչպես Ավետարանն է ասում. «Նրա դեմքը փայլեց՝ ինչպես արեգակը, նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը»: Աշակերտները հանկարծ արթնացան ու քնաթաթախ ականատես եղան մի տեսարանի, որը երբեք չէին տեսել: Նրանք նայում էին իրենց Տիրոջը եւ տեսնում, թե ինչպես էին արեւի լույսից առավել պայծառությամբ փայլում Նրա դեմքն ու զգեստները: Հիսուսի կողքին կանգնած էին Հին Ուխտի սրբազնագույն անձերը՝ Մովսես եւ Եղիա մարգարեները, ովքեր Տիրոջ հետ զրուցում էին երկրային վերջին օրերի մասին: Պետրոս առաքյալը, շփոթված այս հրաշափառ տեսարանից, հանդգնեց միջամտել նրանց խոսակցությանը եւ ասաց. «Տեր, լավ է, որ մենք այստեղ ենք: Եթե կամենաս, երեք տաղավարներ կշինենք՝ մեկը քեզ, մեկը Մովսեսի, մյուսն էլ Եղիայի համար»:

Այդ  պահին լուսավոր մի ամպ երեւաց, եւ Աստված իր Որդու վկայության ձայնը հնչեցրեց. «Դա է իմ սիրելի Որդին, ում հավանեցի: Դրան լսեք» (Մատթ. 17:5):

Ողջ մարդկության պատմության մեջ կարեւորագույն իրադարձություն է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպությունը, նրա աստվածային լուսեղեն հոգու հայտնությունն իր աշակերտներին: Հիսուս մեր հոգիները լուսավորող լույսն է, ինչպես ինքն է վկայում Հովհաննեսի Ավետարանում, «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 8:12): Իսկ այդ լույսը աղբյուրն է կյանքի: Continue reading

Advertisements