ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ


Հունիսի  29-30-ին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում կազմակերպվեց հերթական ուխտագնացությունը, այս անգամ ուխտավորների ճամփան տանում էր պատմական Արցախ: Հավատացյալները՝ հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն Սահակյանի և Գագիկ սրկ Հակոբյանի ուղեկցությամբ, առավոտյան համատեղ ճանապարհի  աղոթքից հետո  ուղևորվեցին Արցախ: Առաջին հանգրվանը Շուշիի Ղազանչեցոց Սբ. Առաքելոց եկեղեցին էր,  ուր միասնական աղոթքից հետո ուղևորվեցին Ամարասի վանք, որտեղ Ճաշու ժամերգության ավարտին ամենքը նստեցին սիրո ճաշի:

This slideshow requires JavaScript.

Ամարասի վանքը կառուցվել է  Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռ և Աղվանից կաթողիկոս Սբ. Գրիգորիս հայրապետի գերեզմանի վրա, և  ուխտավորներն Սբ. Գրիգորիսի բարեխոսությունը խնդրելով՝ ուղևորվեցին  Գանձասարի վանք: Երեկոյան ժամերգությունից հետո Հավատացյալները տեղավորվեցին վանքի ուխտավորների համար նախատեսված խցերում: Կեսգիշերին ամենքը հավաքվեցին եկեղեցի և կազմակերպվեց խոկման արարողություն, որտեղ Տ. Գալուստը խոսեց քրիստոնյայի կյանքում աղոթքի և ուխտագնացության  կարևորության մասին:

 Առավոտյան Գանձասարի վանքում ուխտի Սբ.  Պատարագ մատուցեց Տ. Գալուստ քհն Սահակյանը:  Սբ. Պատարագից հետո  հավատացյալներն ուղևորվեցին Քաշաթաղ, ուր Ճաշու ժամեգության ավատին ամենքը ճամփա ընկան դեպի   հարազատ Ջերմուկ:

Տ. Գալուստ քհն Սահակյան

Advertisements