Վայոց Ձորի թեմ

ԲԱՐԻ ԼՈՒՐ

Advertisements

«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» համահայկական մանկապատանեկան նկարչական չորրորդ մրցույթ-փառատոնին Վայոց Ձորի թեմի կողմից ներկայացված էին Սահակյան Սարինեի՝ «Արա Գեղեցիկ   և Շամիրամ», Սահակյան Հովհաննեսի՝ «Հայկ և Բել», Պողոսյան Գոռի՝ «Քաջ Նազար», Կարապետյան Մերիի՝ «Հայկական պար», Ռուստամյան Անիի՝  «Գյուղում», Նոնա Մինասյանի՝ «Հայկական լեռնաշխարհ», Արփինե Սուքիասյանի՝ «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին», Նաիրա Իխտիարյանի՝  «Հեռավոր իմ գյուղը», Դավիթ Ասլանյանի՝ «Հայաստան», Նոնա Ստեփանյանի՝ «Իմ Հայրենիքը», Արամ Վարդանյանի՝ «Սուրբ Աստվածածին» և Տիգրան Մարգարյանի՝ «Հայոց լեռնաշխարհ» նկարչական աշխատանքները:

Ուրախությամբ հայտնում ենք, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջին փուլի արդյունքների ամփոփման արդյունքում, Վայոց Ձորի թեմի մասնակիցներից 2-րդ փուլ են անցել  Նաիրա Իխտիարյանը (նկարի անուն՝ «Հեռավոր իմ գյուղը») և Նոնա Մինասյանը (նկարի անուն՝ «Հայկական լեռնաշխարհ»)՝ իրենց նկարչական աշխատանքներով:

 Ահա նրանց աշխատանքները.

2-րդ փուլ անցած աշխատանքները ցուցադրվելու են Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանի ցուցասրահում և տպվելու են  պատկերագրքում:

Աշխատանքների ընտրությունը կատարվել է մրցույթ-փառատոնի առաջարկված գաղափարի համապատասխանության, փառատոնի պահանջների պահպանման (օրինակ` չափը, տարիքը), մտքի խորաթափանցության, գեղագիտական որակների դրսևորման և թեմային յուրովի մոտեցում ցուցաբերելու հիման վրա: Հատուկ ուշադրության են արժանացել նախագծային հայտերը ու հետազոտական և հայագիտական էլեմենտներ կրող աշխատանքները:

Սրտանց  շնորհավորում ենք Վայքի Ս. Տրդատ եկեղեցուն կից «Ս. Տրդատ» Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի սաներ Նաիրա Իխտիարյանին և Նոնա Մինասյանին  ու նրանց ուսուցչուհի Ռոզա Դովլաթյանին՝ «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» համահայկական մանկապատանեկան նկարչական չորրորդ մրցույթ-փառատոնին մասնակցելու և 2-րդ փուլ անցնելու առթիվ:

Մաղթում ենք, որ 2-րդ փուլին նույնպես հաղթող ճանաչվեք:

Ահա մրցույթ-փառատոնին թեմի կողմից նկարչական աշխատանքներ ներկայացրած սաների աշխատանքները.

Ձեզ նույնպես մաղթում ենք նոր ստեղծագործական մտահղացումներ ու հաղթանակներ:

Վայոց  Ձորի թեմի
լրատվության բաժին

 

Advertisements