ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ


Հունիսի 23-29-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիրարակության կենտրոնի և «Վորլդ Վիժն» /World Vision/ միջազգային բարեգործական կազմակերպության կողմից կազմակերպվել էր կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների մեկշաբաթյա վերապատրաստման դասընթաց, որին Վայոց Ձորի թեմից մասնակցեցին կրոնի ուսուցիչներ՝ գլխավորությամբ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի:

Հանդիպման առաջին օրն ուսուցիչներին իր օրհնությունն ու ողջույնի խոսքը փոխանցեց Գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը: Ուսուցիչներին ողջունեցին նաև «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության` Եկեղեցու և պետության հետ կապերի բաժնի պատասխանատու Կարինե Հարությունյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Հոգշ. Տ. Վարդան վրդ. Նավասարդյանը, Աժ պատգամավոր Կարինե Աճեմյանը և ԿԳՆ ներկայացուցիչ:

Դասընթացի յուրաքանչյուր օրը մեկնարկում էր հրավիրյալ հոգևոր հայրերի կողմից Սուրբ Գրքի սերտողությամբ: Օրվա ավարտին Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում դասընթացի մասնակից հոգևոր հայրերի կողմից կատարվում էր երեկոյան ժամերգություն և տրվում էր հոգևոր պատգամ:

Ուսանելի բանախոսություններով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորականներ և աշխարհիկ դասախոսներ. Արժ. Տ. Եղիշե ավագ քհն. Սարգսյան՝ «Հայ Եկեղեցին 20-21-րդ դդ.», Ա. Քալաշյան՝ «Առաքելական շրջան, վաղ եկեղեցի», Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյան «Հայ Եկեղեցու վախճանաբանությունը», Արշավիր Գաբուջյան՝ «Աստվածաշունչը հանապազօրյա գիրք», Արժ. Տ. Եսայի քհն. Արթենյան՝ «Երեխայի կյանքին վտանգող կրոնական հարանվանությունները 21-րդ դ.»,  Տ. Մուշեղ եպս. Բաբայան՝ «Հայ Եկեղեցին 5-15-րդ դարերում», Գերաշնորհ Տ. Տաթև արքեպս. Սարգիսյան՝ «Ազգային եկեղեցական տոների կարևորությունը երեխայի հոգևոր-ազգային դաստիարակության գործում», Արժ. Տ. Պարույր քհն. Ավետիսյան՝ «Օրենքի ընկալումը Ս. Գրքում և դրանից դուրս», Հոգշ. Տ. Պետրոս վրդ. Եսայան՝ «Հավատքի անհրաժեշտությունը մարդկային կյանքում», Գերշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյան՝ «Հայ Եկեղեցու յոթ սրբազան խորհուրդները», Գրիգոր Դարբինյան՝ «Աստվածաշնչի ընթերցանությունը փրկության ուղի», Հոգշ. Տ. Վարդան վրդ. Նավասարդյան՝ «Հայ եկեղեցական տոնածիսական համակարգը»,  Տ. Նշան քհն. Պանֆյորով՝ «Երեխայի կրթական հարցերում խաղերի կազմակերպումը»:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s