Խորախորհուրդ, զարմանահրաշ այդ պահին
Շունչ էր շաղվում ու թովչանք:
Անհուններում անտարած ու անհատնում
Ժամանակն է լուռ թափառում,
Երկնում թռիչք, ծնում հեքիաթ ու երազ:
Տարածվում են հնչյունները մեղմ քայլերի՝
Զարնվելով վիհին երազների ու սիրո:
Եվ լույսերը հնչյուններին են ձուլվում՝
Աստղեր դարձած տիեզերական
Ու հրեշտակներ՝ լուսաճաճանչ:
Հետո լուծվում, անէանում
Տիեզերքի մեջ լայնատարած:
Լռություն է …
Իսկ ոտնաձայնից արթնանում է տիեզերքը ողջ,
Սավառնում են հոգիներ բյուր
Սաղմոսում ու գովաբանում,
Փառաբանում զորությունը նրա անբավ
Իբրև վարար կյանքի աղբյուր:
Տիեզերական երանելի խանձարուրում,
Անմեկնելի քնքշությամբ գուրգուրանքի
Ճենճերացող, կնդրուկաբույր երկու ձեռքեր
Լուռ շոյում են կյանք դարձած գունդը հրե,
Որ խայտում է հավերժորեն, հավերժական
Երանության մեջ բաղձալի,
Իր Արարչի ձեռքերի մեջ գորովալից՝
Ամենաստեղծ ու կենսահորդ:
Իսկ գերագույն ձեքերն անվերջ շոյում էին
Կյանք առած գունդը հրե՝
Ինչպես սիրող հայրն իր զավկին: Continue reading