ՈՏՆԱՁԱՅՆԵՐ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ


Խորախորհուրդ, զարմանահրաշ այդ պահին

Շունչ էր շաղվում ու թովչանք:

Անհուններում անտարած ու անհատնում

Ժամանակն է լուռ թափառում,

Երկնում թռիչք, ծնում հեքիաթ ու երազ:

Տարածվում են հնչյունները մեղմ քայլերի՝

Զարնվելով վիհին երազների ու սիրո:

Եվ լույսերը հնչյուններին են ձուլվում՝

Աստղեր դարձած տիեզերական

Ու հրեշտակներ՝ լուսաճաճանչ:

Հետո լուծվում, անէանում

Տիեզերքի մեջ լայնատարած:

Լռություն է …

Իսկ ոտնաձայնից արթնանում է տիեզերքը ողջ,

Սավառնում են հոգիներ բյուր

Սաղմոսում ու գովաբանում,

Փառաբանում զորությունը նրա անբավ

Իբրև վարար կյանքի աղբյուր:

Տիեզերական երանելի խանձարուրում,

Անմեկնելի քնքշությամբ գուրգուրանքի

Ճենճերացող, կնդրուկաբույր երկու ձեռքեր

Լուռ շոյում են կյանք դարձած գունդը հրե,

Որ խայտում է հավերժորեն, հավերժական

Երանության մեջ բաղձալի,

Իր Արարչի ձեռքերի մեջ գորովալից՝

Ամենաստեղծ ու կենսահորդ:

Իսկ գերագույն ձեքերն անվերջ շոյում էին

Կյանք առած գունդը հրե՝

Ինչպես սիրող հայրն իր զավկին:

Միտքը մեկեն խաղաղվում է, լուծվում անտես

Ամենաստեղծ երկինքներում,

Անջատվելով լռությունից, ձուլվում նրան:

Հետո  մեկեն խախտվում է

Լռությունը ոտնաձայնից.

Ոտնաձայնից տիեզերական:

Օրն էր բացվել…

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան, Ոտնաձայներ տիեզերքում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, 2004թ., էջ15:

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s