ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


«Հայր իմ, եթե կարելի է, այս
բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ
ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»

/Մատթ. 26 :39/ :

Դաժան կյանքի պատարագման սկիհը ձեռքին,

Անեղծ բնության գիշերային անդորրի մեջ

Ալեկոծված սրտի տրոփով, հոգով մրրկահույզ

Անցնում էր Նա Գեթսեմանիի ճանապարհով:

Երկարել էր ճանապարհն այդ, օրն՝ առավել,

Կարծես կյանքի ընթացք լիներ բազմաբավիղ,

Հասնել այնտեղ՝ Գեթսեմանի,

Ուր իր հոգու աղբյուրները պիտի հեղեր

Հոր ստեղծած բնության մեջ, ի տես Նրա…

Մտորելով, թախծաթաթավ անցնում էր Նա

Դեպ սեղանը՝ զոհասեղանը մարդկության,

Հավատարիմ Իր սուրբ ուխտին՝ Հոր հետ կնքած,

Խոնարհությամբ ծնրադրելու Նրա փառքի

Եվ զորության առաջ անմար…

Ի՞նչն էր արդյոք ալեկոծել Նրա հոգին աստվածային,

Որ ապրել էր տառապալից կյանք մարդկային,

Եվ անցել էր դժոխային այդ կածանով,

Բայց չէր խամրել նրա հոգու հուրը երբեք,

Որից իր սերն էր հորդել միշտ

Ու ծփացել մեծ սրտի մեջ Իր երկնային :

Եվ սփռելով ամենուրեք անպարագիծ սերն իր սրտի,

Անցնում էր Նա ճանապարհով տառապանքի,

Տանում էր Նա խաչը հսկա,

Որ անտրտունջ, ի սեր մարդկանց

Պիտի կրեր իր ուսերին:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան, Ոտնաձայներ տիեզերքում,
Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, 2004թ., էջ 24:

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s