ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ


Թավշյա շնչովդ շղարշված իմ հոգին

Թրջվում է անվերջ արձրևով մենության,

Եվ թախծաթաթավ հույզերդ` պաշարելով սիրտն իմ,

Միացնում են մեզ, համակում սիրով անսահման:

Եվ այդպես միաձույլ անցնում ենք երկինքներ,

Տիեզերքի հետ ներդաշնակ ու հրաշաստեղծ,

Մե՜րթ դառնում ենք հեծկլտուն աստղիկներ,

Մե՜րթ հրափայլ բոցկլտում իբրև արեգակ,

Մե՜րթ ամպրո΄պ ենք շանթող, մերթ խե΄նթ մի սամում…

Ապա խաղաղվում, լռիկ հանդարտվում,

Դառնում ենք անձրև մեղմիկ ու բեկբեկ

Ու անծիր երկնից պոկվելով հուշիկ,

Լցվում ենք անուշ ավիշը երկրի…

Մեզնով ծաղկում ենք սրտերը տանջված,

Բուրաստաններ ենք սփռում վերն ի վար:

Բայց տեսիլքը մեր մեկեն խաթարվեց

Բարկ անապատում անհույս ողբացող

Ձայնից սահմռկիչ այն արմավենու,

Որ հազար երազ ուներ իր կրծքում…

Տենչում էր դառնալ անձրև մի մաքուր,

Մեզ հետ վար իջնել անվերջ, միալար,

Պատել դաշտերը` Արարչին նայող աչքերը կանաչ:

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s