ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՆԴՐՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ


Հուլիսի 16-ին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի, հույն և թուրք գործընկերները ազդարարեցին անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ: BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի: Ծրագիրն, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածների մշակում iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից:

This slideshow requires JavaScript.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից օրհնության խոսքով հանդես եկավ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի և Չինաստանի դեսպանները, Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների  ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները դիտեցին Արենիի պարի համույթի մասնակցությամբ տեղի ունեղած մշակութային ծրագիրը: Ապա մասնակցեցին տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, շրջեցին Նորավանքի համալիրի տարածքում և այցելեցին մոտակա գինու գործարանը:

«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը հայկական քաղաքակրթությունը՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մաս, խթանելու հավելյալ միջոց է: Այն հնարավորություն է տալիս հարևան երկրներին համագործակցել մշակութային ոլորտում, ինչը նպաստում է զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը և դրական ազդեցություն է գործում ենթակառուցվածքների և ծառայությունների որակի վրա: Այս ծրագիրը կամրապնդի նաև Հայաստանի դիրքը՝ որպես զբոսավայր, ինչը շատ կարևոր նախապայման է Հայաստանում զբոսաշրջային զարգացման համար»,- ասաց Ճանապարհորդությունների հայկական բյուրոյի տնօրեն Հովհաննես Մարգարյանը: Continue reading

Advertisements