ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ


Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ, իմաստությամբ ու պահպանությամբ զորանաք, ջերմեռանդությամբ ուսանեք, սիրով ու կորովով աշխատեք` իբրև արժանավոր զավակներ մեր Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու:

Բարի ուսման ընթացք Ձեզ:

Advertisements

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱԼԻՇԿԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻ


 

Օգոստոսի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի, Սբ. Աննայի  և յուղաբեր կանանց տոնը:

Այդ օրը Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն էր:

Այն սկսվեց Եղեգիս համայնքից Աննա անունով օրիորդի մկրտությամբ (ծիսակատար քահանա` Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյան):

This slideshow requires JavaScript.

Այնուհետև Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Շիրակ քահանա Խանոյանի գլխավորությամբ ուխտավորները, խաչվառներով և շարականներ երգելով, մայրուղուց (շուրջ 600 մետր) ոտքով եկան Սբ. Աննա եկեղեցի, որտեղ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Շիրակ քհն. Խանոյանը:

Օրվա խորհրդին նվիրված Continue reading

ԲԱՐԻ ԼՈՒՐ


Սույն թվականի օգոստոսի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի տոնը: Այդ օրը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն է:

Հրավիրում ենք մեր սիրելի՛ ժողովրդին՝ այդ օրը ներկա գտնվելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը կսկսվի առավոտյան ժամը 10:30-ին: