ԺՈՂՈՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Օգոստոսի 6-ին առաջնորդարանում տեղի ունեցավ Վայոց Ձորի թեմի հոգևորականաց դասի և Եղեգնաձորի ՔԴԿ-ի աշխատակազմի հերթական ընդլայնված ժողովը, որն սկսվեց Աղոթքով:

Ժողովը նախագահում էր Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, ով ներկայացրեց վերջերս Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցած ժողովի մասին մանրամասներ:

Այնուհետև ելույթ ունեցավ Հայր Զարեհը, ով առաջադրեց հարցեր, որոնք քննարկվեցին թեմի բոլոր կառույցների աշխատակիցների և հոգևորականների հետ, թեմի ամբողջական գործունեությունն առավել կազմակերպված և նպատակային դարձնելու համար:

Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք հարցեր թե΄ կառույցների աշխատակիցների, թե΄   հոգևորականների հետ:

Ժողովն ավարտվեց Աղոթքով:

Advertisements