ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ


Օգոստոսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված (1979թ.) և այս տարի հիմնովին վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ, զինվորական, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի,  բարերարների մասնակցությամբ վետերանները բարձրացան Մալիշկայում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին, որին մասնակցեցին նաև համայնքի բազմաթիվ բնակիչներ:

 Մասնակիցները պարտքի զգացումով էին բարձրանում զոհվածների պատվին կառուցված հուշակոթող` զարդարելով այն թարմ ծաղիկներով ու ինքնաբերաբար մրմնջում իրենց սրտի խոսքը. «Խոնարհվում ենք Ձեր առջև, հավատացեք, որ  ձեր հիշատակը միշտ վառ կպահենք»:

Այդ հուշարձանը վերանորոգվել է մոսկվայաբնակ մալիշկացի բարերարների միջոցներով: Հուշարձանի հանդիսավոր բացումն սկսվեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ, որից հետո ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանը, Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, բարերարներ Հայկ Դովլաթյանը, Սամվել Աբրահամյանը և այլք:

Այնուհետև պարգևների ու հուշանվերների արժանացան պատերազմի վետերաններ Համազասպ Խաչատրյանը, Աշոտ Պետրոսյանը և Սիրեկան Զաքարյանը, իսկ բարերաներն ստացան պատվոգրեր:

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցիչ Գևորգ Սարգսյանը ներկայացրեց Հայրենական Մեծ պատերազմի ընթացքի և Մալիշկա համայնքի գյուղացիների մասնակցությունը այդ աշխարհամարտին: Նա իր խոսքում մասնավորապես ասաց. «Մեծարգո՛ հյուրեր, վետերաններ, հարգելի՛ համագյուղացիներ, այսօր ինձ առիթ է ընձեռվել անդրադառնալ Հայրենական Մեծ պատերազմին և մալիշկացիների մասնակցությանը այդ աշխարհամարտին:

This slideshow requires JavaScript.

….Պատերազմի ընթացքում Հայաստանը երկրին մատակարարում էր կաուչուկ, պղինձ, կարբիդ: Յուրացվեց ականանետ, հրացաններ, նռնակներ, ականներ, պայթուցիկ նյութեր արտադրելը: Մոտ 216 մլն ռուբլի նվիրեցին պաշտպանության ֆոնդին, աշխատավորների միջոցներով կառուցվեցին տանկային շարասյուներ, ավիաէսկադրիլիաներ, արտաշատցիների միջոցներով կառուցվեց «Խորհրդային Հայաստան» զրահագնաց, ռազմաճակատ ուղարկվեց ավելի քան 200 հազար ծանրոց: Կազմակերպվեցին մի քանի հայկական դիվիզիաներ՝ 390-րդ, 408-409-ը և 89-րդ Թամանյան դիվիզիան, որը հաղթանակած հասավ մինչև Բեռլին: Այդ տարիներին Հայաստանի բնակչությունը 1մլն 282 հազար էր, իսկ ԽՍՀՄ-ի մյուս հանրապետություններում ապրում էր ևս 870 հազար հայ, այլ խոսքով՝ հայերի ընդհանուր թիվը մոտ 2մլն էր: Պատերազմի ժամանակ հայ մարտիկների և հրամանատարների թիվը հաշվվում էր մոտ 440 հազար: Թշնամու դեմ Continue reading

Advertisements