ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 18-ին:

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն առանձնահատուկ կերպով նշվեց Նորավանքում:

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնակատարությունն սկսվեց Սբ. Կարապետ եկեղեցում տեղի ունեցած Սբ Պատարագով: Պատարագիչն էր Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը:

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

Սբ. Պատարագից հետո, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ  Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ Աստվածածնին նվիրված շարականների   երգեցողությամբ, երգչախմբի և մասնակիցների ուղեկցությամբ թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ  կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը, որի ավարտին Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց և հրավիրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին՝ իր խոսքը հղելու ներկա գտնվող ժողովրդին:

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

Ապա սկսվեց Վայոց ձորի մարզպետարանի կազմակերպած մշակութային հանդիսությունը, որի ընթացքում ելույթ ունեցան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի և Ագարակաձորի պարի խմբի սաները:

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

 Հոգևոր-մշակութային մթնոլորտ էր Նորավանքում, որը Continue reading

Advertisements

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՆՈՐԱՎԱՆՔ


Օգոստոսի 17-ին Նորավանք ուխտի էին եկել Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց միության անդամները` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի:

Նորավանքի վանական համալիրի սրբավայրերում աղոթելուց հետո Սբ. Աստվածածին եկեղեցում երգեցին Սբ. Ասվածածնին նվիրված և այլ հիասքանչ շարականներ:

Երիտասարդները ժողովրդին բաժանեցին Սբ. Ասվածածնի Վերափոխման տոնին նվիրված գեղեցիկ բացիկներ` տոնի պատմության նկարագրություններով:

 

Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին