ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱԼԻՇԿԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻ


 

Օգոստոսի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի, Սբ. Աննայի  և յուղաբեր կանանց տոնը:

Այդ օրը Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն էր:

Այն սկսվեց Եղեգիս համայնքից Աննա անունով օրիորդի մկրտությամբ (ծիսակատար քահանա` Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյան):

This slideshow requires JavaScript.

Այնուհետև Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Շիրակ քահանա Խանոյանի գլխավորությամբ ուխտավորները, խաչվառներով և շարականներ երգելով, մայրուղուց (շուրջ 600 մետր) ոտքով եկան Սբ. Աննա եկեղեցի, որտեղ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Շիրակ քհն. Խանոյանը:

Օրվա խորհրդին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Գորիսից եկած և համայնքի ուխտավորները, հոգևոր խանդավառությամբ և մեծ տպավորություններով  լցված, գնացին եկեղեցուց` հայցելով Սբ. Հովակիմի և  Սբ. Աննայի  բարեխոսությունը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s