ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Սեպտեմբերի 28-29-ը հոգևոր-մշակութային անմոռանալի օրեր էին վայոցձորցիների համար: Այդ օրերին, Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հիմնադիր տնօրեն պարոն Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ և Վայոց Ձորի թեմի հետ համագործակցությամբ, թեմից ներս անցկացվեց <<Կոմիտասյան օրեր>> հոգևոր-մշակութային նախագիծը:

Կրթահամալիրի ուսուցչաց <<Սեբաստացիներ>> երգչախումբը (գեղ. ղեկավար` Երևանի կամերային պետական երգչախմբի հիմնադիր, խմբավար` Հարություն Թոփիկյան) եկեղեցիներում և վանքերում հրաշալի կատարումներով ժողովրդին ներկայացրին Կոմիտասի հիասքանչ ստեղծագործությունները:

Հոգևոր-մշակութային այս ծրագիրն սկսվեց Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցուց, որից հետո ուխտավորները մեկնեցին Նորավանք, ուր նրանց դիմավորեց Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Այնուհետև այդ հրաշալի ծրագիրը շարունակվեց Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցում, ժամը 16:30` Արկազի Սուրբ Խաչ վանքում, որից հետո՝  Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում:

Սրբազան այս վայրերում երգչախմբի հիանալի կատարումները մեկնաբանում և Կոմիտաս Վարդապետի կյանքն ու գործունեությունն էր ներկայացնում պարոն Ա. Բլեյանը: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կիրակնամտից ժամերգությունից հետո <<Սեբաստացիներ>> երգչախմբի կատարմամբ սկսվեց հոգևոր-մշակութային հայտագիրը:

Կրթահամալիրի տնօրեն պարոն Բլեյանը շնորհակալական խոսք ասաց ողջ այդ ծրագրի մասնակիցներին, արվեստասեր հասարակությանը և փոխառաջնորդին` Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանին` փոխհամագործակցության և այս ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Այնուհետև Հայր Զարեհն իր պատասխան խոսքով, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու իրագործումը, ասաց. <<…Արվեստը, երաժշտությունը, հատկապես հայ հոգևոր երգն ինքնաճանաչման, հոգևոր ապրումների արտահայտման, մեր ազգային նկարագրի և ինքնության պահպանման, հոգևոր և ազգային արժեքների վերաիմաստավորման հզորագույն միջոց է…>>:

 Երեկոյան Վայոց Ձորի թեմի  <<Սիրանույշ>> ճամբարում հյուրընկալվելուց հետո միջոցառումը շարունակվեց Ցախաց քար վանական համալիրում:

Երաժշությունը` Continue reading

Advertisements

Վարագա Սբ. Խաչի տոնի օրը Սբ. Խաչ վանքում մատուցվեց Սբ. Պատարագ


Սեպտեմբերի 29-ին` Վարագա Սբ. Խաչի տոնի օրը,  Արկազի Սբ. Խաչ վանքում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնաբանելով Խաչի խորհրդի մասին և ներկա գտնվող ուխտավորներին բացատրեց ուխտագնացությունների կարևորությունը մեր կյանքում:

Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է


Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Continue reading

Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր


Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն` մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին:

Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Continue reading

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցուց ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Վրաստան


Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հավատացյալները, Տեր-Գալուստ քահանայի առաջնորդությամբ, կազմակերպել են մի շարք ուխտագնացություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր եկեղեցիներ:

Ուխտագնացությունների նպատակն է՝ հավատացյալներին հնարավորություն տալ մոտիկից հաղորդակցվելու մեր սրբերի մասունքներին և ավելի զորանալու իրենց հավատքի մեջ:

Սեպտեմբերի 21-ի ուխտագնացությունը մյուսներից տարբերվում էր նրանով, որ գտնվում էր Հայաստանի սահմաններից դուրս՝ Վրաստանում:

 Թիֆլիսում մեզ մեծ սիրով ու ջերմությամբ դիմավորեցին  Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը և տեղի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր-Մանուկ քահանա Զեյնալյանը, ում աջակցությամբ էլ  30 հոգանոց ուխտավորների մեր  խումբը  օթևանեց Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասում բնակվող մի քանի հայերի տներում: Ապա այցելեցինք Խոջիվանք՝ հայոց մեծերի պանթեոն և մեր խոնարհումը բերեցինք նրանց շիրիմներին:

 Օրը երջանիկ պատահականությամբ համընկավ  ՀՀ  անկախության      22-ամյակին, որի կապակցությամբ Վիրահայոց թեմի հիմնադրած  «Հայարտուն» կենտրոնի սաները՝ «Ջեյրան», «Մուշ»  պարային համույթները և մի շարք տաղանդավոր երիտասարդ երգիչ-երգչուհիներ, կազմակերպել էին շքեղ համերգ՝ լի հայրենասիրական ոգով ու կարոտով, և հրավիրել էին նաև մեզ՝ ուխտավորներիս:

Continue reading