ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը (Սրբխեչը), որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:  Այն Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է:

Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին` ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ Պատարագին (սկիզբը՝ 11:00), Խաչի թափորին, մշակութային հանդիսությանը և սիրո ճաշին:

Սիրելի΄ վայոցձորցիներ, ավտոբուսները կշարժվեն Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու մոտից, առավոտյան ժամը 10:30:

Վստահ ենք, որ կգաք այդ կարևոր սրբավայրը` խոնարհվելու մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչի մասունքին և Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկներն ու Աստվածային օրհնությունը կտանեք Ձեր տներից ներս:

Advertisements