ՍԲ. ԵՂԻՇԵ ՄԱՏՈՒՌԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ


Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում տեղի ունեցավ Սբ. Եղիշե մատուռի օրհնության կարգը: Այն կառուցվել է բարերարությամբ Սամվել Արսենյանի:

Օրհնության արարողությունը նախագահում էր Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Այն կատարվեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի և Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ  քահանա Ավետիսյանի ու Գագիկ սարկավագի մասնակցությամբ:

Այնուհետև օրհնության խոսքով  մատուռում գտնվողներին դիմեց Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա դուրս գալով՝ հավաքված հարյուրավոր գյուղացիներին և հյուրերին շնորհավորեց նորակառույց մատուռի օրհնության առիթով և հավուր պատշաճի քարոզ խոսեց «Առաքեա Տէր  զլոյս Քո եւ զճմարտութիւն Քո, զի առաջնորդեսցեն և հանցէն զիս ի լեառն սուրբ և ի յարկս Քո» բնաբանով մատնանշելով, որ մեր ուժը մենք ստանում ենք Աստվածային լույսով զորանալով, մեր պապերի հավատին հավատարիմ մնալով ու մերօրյա Ավարայրը Սբ. Եղիշեի ոգով հաղթելով: Այս մատուռը նախ և առաջ Աստվածային ներկայություն է, մեր պապերի հավատի զորությունն ու սիրո աներկբա հաստատումը մեր սրբազան հողի վրա: Պահպանենք սրբությամբ այն և հպարտանանք նրանով:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև Հայր Սուրբը շնորհակալության խոսք ասաց բարերարներ Արսենյաններին և օրհնեց ներկա ժողովրդին:

Այդ հանդիսավոր արարողության ավարտից հետո սկսվեց տոնական հանդիսությունը՝ նվագախմբերի և համայնքի մշակութային խմբերի կատարմամբ:

Վերջում հավաքված ողջ ժողովրդին բարերարների կողմից տրվեց սիրո ճաշ:

Թեմի լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s