ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱԲՐԱՀԱՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎ


Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագից հետո մասնավոր արարողության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին և Մայր Աթոռի միաբան Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանին՝ ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում իրենց  նվիրյալ ծառայության և տարիների վաստակի:

Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին ուղղված Հայրապետական Սրբատառ Կոնդակում մասնավորաբար գրված է. «…Գնահատանքով ենք անդրադառնում տասնամյակների Ձեր ծառայությանը: Դուք քաջեռանդությամբ արդյունավորել եք Ձեր սպասավորությունը` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին գովելի ավանդ բերելով ճեմարանում դասավանդությամբ, Մայր Աթոռի պաշտոնական «Էջմիածին» ամսագրում ժրաջան աշխատանքով: Ձեր տերունապատվեր ծառայությունը բարեզարդել եք հատկապես Քրիստոնեական քարոզչության կենտրոնի տնօրենի պաշտոնում, նախանձախնդրությամբ ու նվիրումով ջանքեր բերելով նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, մեր ժողովրդի մեջ սրբազան արժեքների հանդեպ հավատարմությունն առավել զորացնելու առաքելության մեջ: Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ հանրակրթական դպրոցների համար «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի պատրաստման աշխատանքը կյանքի կոչվեց Ձեր գովելի ջանքերով և նախանձախնդրությամբ:

Նվիրյալ եկեղեցականիդ ծառայության վաստակը հավելվեց առաջնորդական քաջեռանդ գործունեությամբ Սյունյաց թեմում, ուր բոլորանվեր ծառայություն բերեցիք թեմի կարգավորությանն ու շինությանը, հոգևորականաց սպասավորության արդյունավորմանը, հավատացյալ հայորդյաց հոգևոր խնամքի բարվոք իրականացմանը: Այսօր Դուք` որպես Վայոց Ձորի թեմի առաջնորդ, շարունակում եք նույն նվիրումով պատասխանատու գործունեություն իրականացնել` ի փառս Աստուծո, ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարին Աստված Ամենախնամ Իր Սուրբ Աջով պահի ու պահպանի Գերաշնորհ Աբրահամ և Փառեն արքեպիսկոպոսներին և զորացնի նրանց քրիստոսապատվեր իրենց առաքելության մեջ՝ շնորհելով արևշատություն և նորանոր հաջողություններ:

Ուրախալի այս առիթով մենք Continue reading

Advertisements