Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական ժողովի ընդլայնված նիստ Մայր Աթոռում


Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.О.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀԵԵՄ ընդհանուր հոգեւոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական ժողովի ընդլայնված նիստ:

Ժողովին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան 12 թեմերի երիտասարդաց միությունների(ԵՄ) ներկայացուցիչներ, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը եւ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչանը, «Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հոգևոր պատասխանատու Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, Արարատյան Հայրապետական թեմի  ԵՄ-ների  հոգեւոր պատասխանատու և «Արարատ» ԵՄ-ի հոգևոր հովիվ Տ. Պետրոս քահանա Մալյանը:

Նիստին նախ քննարկվեցին ՀԵԵՄ 2014 թ.-ի Պատգամավորական 3-րդ ժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր: Ժողովի կազմակերպման նպատակով որոշվեց ստեղծել Գործադիր մարմին:

Ժողովը քննարկեց նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Continue reading

Advertisements