ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ


Արկազի Սուրբ Խաչ վանքՍույն թվականի սեպտեմբերի 21-ին Վայոց Ձորի թեմի` հայոց հնամենի ուխտատեղի հանդիսացող Սուրբ Խաչ վանք ուխտի էին եկել Արմավիրի մարզի Արգավանդ համայնքի հավատացյալները՝ գլխավորությամբ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի:

Արժանապատիվ Տեր Հայրը Սուրբ Պատարագ մատուցեց վանքում, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց Ձորի Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը` <<Ամենահաղթ զորությունը խաչիդ, Քրիստոս, տրվեց որպես օգնություն>>   բնաբանով: Continue reading

Advertisements