ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ


Արկազի Սուրբ Խաչ վանքՍույն թվականի սեպտեմբերի 21-ին Վայոց Ձորի թեմի` հայոց հնամենի ուխտատեղի հանդիսացող Սուրբ Խաչ վանք ուխտի էին եկել Արմավիրի մարզի Արգավանդ համայնքի հավատացյալները՝ գլխավորությամբ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի:

Արժանապատիվ Տեր Հայրը Սուրբ Պատարագ մատուցեց վանքում, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց Ձորի Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը` <<Ամենահաղթ զորությունը խաչիդ, Քրիստոս, տրվեց որպես օգնություն>>   բնաբանով:

Սուրբ Պատարագի ավարտից հետո վանքի աջակողմյան ավանդատանը, ուր, ըստ ավանդության, ամփոփված է Տիրոջ կենարար Սուրբ Խաչի մասունքը, ուխտավորները հոգեշնորհ Հայր Սուրբի հետ աղոթեցին՝ ակնկալելով Սուրբ Խաչի օրհնությունն ու զորակցությունը:

Թեմի լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s