Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցուց ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Վրաստան


Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հավատացյալները, Տեր-Գալուստ քահանայի առաջնորդությամբ, կազմակերպել են մի շարք ուխտագնացություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր եկեղեցիներ:

Ուխտագնացությունների նպատակն է՝ հավատացյալներին հնարավորություն տալ մոտիկից հաղորդակցվելու մեր սրբերի մասունքներին և ավելի զորանալու իրենց հավատքի մեջ:

Սեպտեմբերի 21-ի ուխտագնացությունը մյուսներից տարբերվում էր նրանով, որ գտնվում էր Հայաստանի սահմաններից դուրս՝ Վրաստանում:

 Թիֆլիսում մեզ մեծ սիրով ու ջերմությամբ դիմավորեցին  Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը և տեղի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր-Մանուկ քահանա Զեյնալյանը, ում աջակցությամբ էլ  30 հոգանոց ուխտավորների մեր  խումբը  օթևանեց Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասում բնակվող մի քանի հայերի տներում: Ապա այցելեցինք Խոջիվանք՝ հայոց մեծերի պանթեոն և մեր խոնարհումը բերեցինք նրանց շիրիմներին:

 Օրը երջանիկ պատահականությամբ համընկավ  ՀՀ  անկախության      22-ամյակին, որի կապակցությամբ Վիրահայոց թեմի հիմնադրած  «Հայարտուն» կենտրոնի սաները՝ «Ջեյրան», «Մուշ»  պարային համույթները և մի շարք տաղանդավոր երիտասարդ երգիչ-երգչուհիներ, կազմակերպել էին շքեղ համերգ՝ լի հայրենասիրական ոգով ու կարոտով, և հրավիրել էին նաև մեզ՝ ուխտավորներիս:

Continue reading

Advertisements