ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Սեպտեմբերի 28-29-ը հոգևոր-մշակութային անմոռանալի օրեր էին վայոցձորցիների համար: Այդ օրերին, Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հիմնադիր տնօրեն պարոն Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ և Վայոց Ձորի թեմի հետ համագործակցությամբ, թեմից ներս անցկացվեց <<Կոմիտասյան օրեր>> հոգևոր-մշակութային նախագիծը:

Կրթահամալիրի ուսուցչաց <<Սեբաստացիներ>> երգչախումբը (գեղ. ղեկավար` Երևանի կամերային պետական երգչախմբի հիմնադիր, խմբավար` Հարություն Թոփիկյան) եկեղեցիներում և վանքերում հրաշալի կատարումներով ժողովրդին ներկայացրին Կոմիտասի հիասքանչ ստեղծագործությունները:

Հոգևոր-մշակութային այս ծրագիրն սկսվեց Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցուց, որից հետո ուխտավորները մեկնեցին Նորավանք, ուր նրանց դիմավորեց Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Այնուհետև այդ հրաշալի ծրագիրը շարունակվեց Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցում, ժամը 16:30` Արկազի Սուրբ Խաչ վանքում, որից հետո՝  Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում:

Սրբազան այս վայրերում երգչախմբի հիանալի կատարումները մեկնաբանում և Կոմիտաս Վարդապետի կյանքն ու գործունեությունն էր ներկայացնում պարոն Ա. Բլեյանը: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կիրակնամտից ժամերգությունից հետո <<Սեբաստացիներ>> երգչախմբի կատարմամբ սկսվեց հոգևոր-մշակութային հայտագիրը:

Կրթահամալիրի տնօրեն պարոն Բլեյանը շնորհակալական խոսք ասաց ողջ այդ ծրագրի մասնակիցներին, արվեստասեր հասարակությանը և փոխառաջնորդին` Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանին` փոխհամագործակցության և այս ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Այնուհետև Հայր Զարեհն իր պատասխան խոսքով, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու իրագործումը, ասաց. <<…Արվեստը, երաժշտությունը, հատկապես հայ հոգևոր երգն ինքնաճանաչման, հոգևոր ապրումների արտահայտման, մեր ազգային նկարագրի և ինքնության պահպանման, հոգևոր և ազգային արժեքների վերաիմաստավորման հզորագույն միջոց է…>>:

 Երեկոյան Վայոց Ձորի թեմի  <<Սիրանույշ>> ճամբարում հյուրընկալվելուց հետո միջոցառումը շարունակվեց Ցախաց քար վանական համալիրում:

Երաժշությունը` Continue reading

Advertisements

Վարագա Սբ. Խաչի տոնի օրը Սբ. Խաչ վանքում մատուցվեց Սբ. Պատարագ


Սեպտեմբերի 29-ին` Վարագա Սբ. Խաչի տոնի օրը,  Արկազի Սբ. Խաչ վանքում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնաբանելով Խաչի խորհրդի մասին և ներկա գտնվող ուխտավորներին բացատրեց ուխտագնացությունների կարևորությունը մեր կյանքում: