ԲԵՐՔԻ ՏՈՆ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Հոկտեմբերի 4-6-ը տեղի ունեցավ «Արենի գինու փառատոնի» տոնակատարությունները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ այս տարի այն տոնվեց երեք շարունակական օրերի ընթացքում (ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին)` նպատակ ունենալով տարեցտարի ավելացնել տոնակատարության օրերի քանակը:

Հոկտեմբերի 4-ին Արենի գյուղից ոչ հեռու գտվող Ռինդ համայնքում տոնվեց համայնքի օրը: Համայնքի կենտրոնում բացվեց տոնական սեղաններ, հնչեց տոնական երաժշտություն, կազմակերպվեց ժողովրդական տոնախմբություն: Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց նաև տնայնագործական գինիների համտես-մրցույթ և ֆրանսիացի խաղողագործության մասնագետների հանդիպում տեղի խաղողագործների հետ:

Հոկտեմբերի 5-ին Արենի գյուղում կազմակերպվեց գինու տոն և ժողովրդական տոնախմբություն: Իրականացվեց գինեգործական ընկերությունների արտադրանքի համտես-մրցույթ:

Հոկտեմբերի 6-ին Եղեգնաձորի ամֆիթատրոնում տոնական տրամադրություն էր տիրում. վայոցձորցիները տոնում էին ավանդական դարձած բերքի տոնը:

Բերքի տոնին մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Հայր Սուրբը օրհնեց մարզի բերքն ու բարիքը, որից հետո աղոթքով սկսվեց մշակութային միջոցառումը` մարզի մշակութային խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:

Ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում մարզի բոլոր համայնքները ներկայացան իրենց տաղավարներով` բերք ու բարիքի ցուցադրությամբ և հյուրասիրությամբ:

Մարզպետ Է. Ղազարյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, հյուրերը և պաշտոնյա այլ անձինք շրջեցին տաղավարներով, ծանոթացան տաղավարների պարունակությանը և շնորհավորեցին գյուղացիներին տոնի առթիվ:

Նույն օրը Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում և տոնական համերգ` նվիրված Ուսուցչի օրվան:

Օրհնության խոսքով հանդես եկավ փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, որից հետո մարզպետը հրավիրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից անժամանակ  հեռացած ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն Ֆիլիպ Հարությունի Բալոյանի հիշատակը, ապա շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

Մարզի մի խումբ ուսուցիչներ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար արժանացել էին Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրի: Շնորհակալագրերն ուսուցիչներին հանձնեց մարզպետ Էդգար Ղազարյանը: Հրապարակվեց մարզի ութ ուսուցիչների անունները, որոնք նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի  և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տարբեր անվանակարգերում արժանացել էին խրախուսանքների:

Երեկոյան ժամը 18.00-ին Եղեգնաձորի մշակույթի տանը կայացավ հեղինակային երգի մեծ համերգ` հանրապետության հեղինակային երգի լավագույն կատարողների մասնակցությամբ:

Վերականգնվում են հեղինակային երգի ավանդույթները Եղեգնաձորում` հաջորդ տարիներին նպատակ ունենալով կազմակերպել հեղինակային երգի փառատոն գինու փառատոնի բոլոր օրերի ընթացքում:

Այս եռօրյա տոնական միջոցառումներին ներկա էին Հայաստանի տարբեր մարզերից եկած բազմաթիվ մասնակիցներ ու արտասահմանից հյուրեր, ովքեր բարձր տրամադրությամբ ու մեծ տպավորություններով հեռացան Վայոց ձորից` մյուս տարի վերադառնալու ակնկալիքով:

Թեմի լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s