Մարզային երիտասարդական հավաք «Սիրանույշ» ճամբարում


 

Վայոց ձորի թեմի «Սիրանույշ» ճամբարն իր հյուրընկալ դռներն էր բացել Վայոց ձորի մարզի և Արցախի երիտասարդների առաջ:

Հոկտեմբերի 11-13-ը Վայոց ձորի Եղեգիսի կիրճում գտնվող «Սիրանույշ» ճամբարում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը կազմակերպել էին մարզային երիտասարդական եռօրյա հավաք:

Երիտասարդական հավաքին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք քաղաքների, Շատին, Ելփին, Ազատեկ, Արփի համայնքների, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի քանի տասնյակ երիտասարդներ: Առանձին ջոկատով երիտասարդական հավաքին առաջին անգամ մասնակցում էր նաև Արցախի ջոկատը, որոնք Վայոց ձոր էին ժամանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ:

Երիտասարդական հավաք-ճամբարը նպատակ ուներ համայնքներում ակտիվացնել մշակութային, սպորտային և հասարակական կյանքը, բարեկամական, մրցակցային մթնոլորտում ի հայտ բերել մարզի տաղանդավոր երիտասարդներին, խթանել երիտասարդների միջհամայնքային կապի ամրապնդումը:

Ըստ նախատեսվածի`  «Սիրանույշ»  ճամբարի մեծ դահլիճում երիտասարդների հետ հանդիպեցին թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հոգևոր Հայրերը պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին, ակտիվ քննարկում տեղի ունեցավ հոգևոր-ազգային հարցերի շուրջ:

Այնուհետև տեղի ունեցավ մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:

Հավաքի պաշտոնական բացումն սկսվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձով, որից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա Աղոթքով սկսվեց հավաքի բացումը:

Պաշտոնական բացմանը հետևեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հանդիպումը հավաքի մասնակիցների հետ, որի ընթացքում մարզպետը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի զարգացման իր ծրագրերն ու պատկերացումները, պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին:

Հոկտեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցավ հավաքի պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը:

Մրցույթների միավորների ամփոփման արդյունքում որոշվեցին երիտասարդական ճամբարի 1-3 տեղերը զբաղեցրած լավագույն ջոկատները:

Վայոց ձորի «Երիտասարդական հավաք-2013»-ում 11 հավասար միավորով առաջին և երկորդ տեղերը կիսեցին երկու ջոկատները` Եղեգնաձորի և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ջոկատները: Իսկ 8 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Արցախի ջոկատը:

Այդ օրերի ընթացքում երիտասարդներն ունեցան հագեցած, հետաքրքիր և ակտիվ առօրյա: Հնարավորություն ունեցան դրսևորելու իրենց ունակություններն ու գիտելիքները, շփվելու միմյանց հետ և բազում ընկերներ ու նոր գիտելիքներ ձեռք բերելու:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s