Ուխտերթ Սիրո, Հավատքի և Հավատարմության


Հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոն համարվող Գրերի գյուտի խորհուրդն ու Սուրբ Թարգմանչաց շարժումը հավուր պատշաճի տոնախմբելու համար, հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Աջի մոտից կմեկնարկվի Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Լինելու է քայլերթ նաև Երևանում։ Հոկտեմբերի 20-ին` ժամը 13։00 – ին, Ազատության հրապարակից մեկնարկելու է քայլերթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով շարժվելու ենք դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Աջի մոտ։
Մայր Աթոռի նորակառույց Բաց խորանի առջև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի կունենա օրհնության կարգ և Հայրապետական պատգամ: Ուխտերթը ունենալու է Սիրո, Հավատքի և Հավատարմության խորհուրդը և ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր-ազգային և ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանությանը:

Advertisements