Վայոց Ձորի թեմ

ՈւՍՈՒՑՉԱՑ ՀԱՎԱՔ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Advertisements

Հոկտեմբերի 18-ին  Վայոց ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ  <<Հայոց եկեղեցու պատմության>> ուսուցիչների  հերթական սեմինար-հանդիպումը:

Հավաքը սկսվեց աղոթքով, ապա տեր Վազգեն Հովհաննիսյանը, կարևորելով Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների դերը, առաջարկեց ավելի ակտիվ լինել իրենց համայնքներում, որպեսզի  հոգևոր կյանքը հնարավորինս աշխուժանա, տեր հայրը իր խոսքում կարևորեց հոգևորականի մասնակցությունը կրթական ոլորտում: Առաջարկվեց, համագործակցելով ՔԴԿ-ի հետ, իրականացնել սոցիալական ծրագրեր:

ՔԴԿ-ի տնօրեն Ռուզան Կարապետյանը ներկայացրեց Թարգմանչաց տոնի խորհուրդը  և ուսուցիչներին  առաջարկեց իրենց դպրոցներում նշել մեր ազգային- եկեղեցական տոները՝  հավուր պատշաճի:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ի Վայոց ձորի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը  խոսեց Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների ատեստացիոն սեմինարների և առարկային առնչվող հարցերի մասին, պատասխանեց ուսուցիչների հուզող հարցերին:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Նարինե Գրիգորյանը ուսուցիչներին ներկայացրեց գործնական գրավոր աշխատանքի տարբերակ՝ <<Աշխատանք սկզբնաղբյուրով>>:  Եղան քննարկումներ, ուսուցիչները հանդես եկան առաջարկություններով: Նրանք, կարևորելով նմանատիպ հանդիպումները, ցանկացան հաջորդ հանդիպման ժամանակ լսել <<Նիկիական հանգանակի>> և <<Գրիգոր Տաթևացու հանգանակի>>  մասին դասխոսություն:

Ռ. Կարապետյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի տնօրեն

Advertisements