Սուրբ և Անմահ Պատարագ Արկազի Սուրբ Խաչ վանքում


Հոկտեմբերի 27-ին` Գյուտ Խաչի տոնի օրը, Արկազի Սուրբ Խաչ վանքում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց <<Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը>> բնաբանով:

Հիշարժան այդ օրը Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս քահանա Ավետիսյանը և Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանն ուխտագնացություն էին կազմակերպել Արկազի Սուրբ Խաչ վանք:  Բազմաթիվ հավատացյալներ ուխտի էին եկել նաև մարզի և Հայաստանի տարբեր շրջաններից:

Սբ. Պատարագի ավարտին ուխտավորների համար սիրո ճաշ էին կազմակերպել Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու կնքահայրեր Հակոբ Հակոբյանը, Ստեփան Ավագյանն ու Սամվել Դիլբանյանը:

Advertisements