Վաղը Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Հեռու վանեք ձեզանից հին մարդուն…,

նորոգվեք ձեր մտքով ու հոգով եւ հագե΄ք

նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու`

արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ»

(Եփես., 4, 22-25):

Պողոս առաքյալի` եփեսացիների ուղղված նամակի այն տողերը բնութագրում են քրիստոնյա մարդուն որպես մտավոր եւ հոգեւոր ներդաշնակությամբ օժտված անհատականություն: Այս լուսավոր պատգամը խորհրդանշորեն պայծառակերպում է այսօրվա` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված տոնի իմաստը, որովհետև նրանք էին Հիսուսի խոսքի առաջին տարածողները և նրա Եկեղեցու հիմնադիրները Հայաստանում: Այս տոնը մեծ ակնածանքով ու փառաբանությամբ է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի հենասյուները հանդիսացան սրբացած այս առաքյալները:

Իմ նպատակն այսօր ոչ միայն ներկայացնելն է պատմական այն ժամանակաշրջանը, բազում դժվարությունները, երբ և որոնց պայմաններում իրենց առաքելությունն իրականացրեցին աստվածային նախախնամության կամքով Հայսատան եկած առաքյալները, այլ նաև անդրադառնալը այն մեծ արժեքին, ազգապահպան բացառիկ դերին, որ ունեցավ և ունի այդ առաքելությունը: Նրա դերը բացառիկ է նաև 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող այսօրվա Հայաստանի գոյատևության համար:

Իսկ ովքե՞ր էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը: Նրանք Հիսուսի ընտրած 12 առաքյալներից էին, որոնք տարածելու էին աստվածային սիրո լույսն աշխարհում: Նրանք և մյուս առաքյալները սրբակենցաղ անձինք էին, Տիրոջ կողմից ընտրված անձինք, որոնք նրա խոսքի պատգամախոսները պիտի դառնային:

Առաքյալները, ընդհանրապես, հոգևոր մեծ ներուժի ու ներաշխարհի տեր, ինչպես նաև իրենց կոչման կարևորության գիտակցությամբ օժտված, զոհաբերության ոգով ապրող և գործող նվիրյալներ էին: Ոգեղեն այդ հատկանիշներն էին զարդարում նաև Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին: Դրա վկայությունը նրանց գործունեությունն էր Հայաստանում, իսկ այդ գործունեությունն աստվածահաճո էր, բայց ոչ բնավ` դյուրին: Այսօր ընթերցված Մատթեոսի ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպես Հիսուս, մի օր տեսնելով իրեն շրջապատող բազմությունը, ասաց իր աշակերտներին. «Հունձքն առատ է, իսկ մշակները` սակավ: Արդ աղաչեցեք հնձի տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար» /Մատթ., 9, 37-38/: Նա իր ընտրած 12 առաքյալներին պիղծ դևեր հանելու և ամեն ցավ ու հիվանդություն բժշկելու կարողություն տվեց և հետագայում 72 առաքյալներ ևս ընտրեց, որոնց ուղարկելու էր «որպես ոչխարներ գայլերի մեջ»:

Նա իր բոլոր առաքյալներին այս պատգամը տվեց. «Ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե΄ք, ուրեմն աշակերտ դարձե΄ք բոլոր ազգերին» /Մատթ. 28, 18-20/: Նրանցից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները բռնեցին իրենց դժվարագույն առաքելության ուղին` դեպի հեթանոս կռապաշտության խավարի մեջ մթագնած Հայաստան աշխարհ: Եդեսիա գնալուց և Աբգար թագավորին բժշկելուց հետո Ս. Թադեոսը եկավ և իր քարոզչությունը սկսեց բուն Հայաստանում: Նա անցավ Արտազ գավառի Շավարշավան քաղաքը, ուր դարձի բերեց շատերին, այդ թվում նաև արքայադստերը` Սանդուխտ կույսին: Այս ամենից զայրացած հայոց Սանատրուկ թագավորը պահանջեց բազում տանջանքների ենթարկել առաքյալին և նորադարձներին, որպեսզի ուրանան Քրիստոսին: Սակայն նրանք չհրաժարվեցին Ճշմարիտ լույսից ու նահատակվեցին:

Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Հայաստան եկավ նաև Ս. Բարդուղիմեոսը: Նրա քարոզչության շնորհիվ նորադարձներն ավելի շատացան, որոնց մեջ նաև Սանատրուկի քույրը՝ Ոգուհին: Սակայն Ս. Բարդուղիմոսին նույնպես վիճակվեց նահատակի ճակատագիրը: Ավանդությունն ասում է, որ առաջին առաքյալներն իրենց հետ Հայաստան բերեցին նաև մի քանի նվիրական սրբություններ՝ Հիսուսի պատկերով դաստառակը՝ թաշկինակը, Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը, Աստվածամոր պատկերը և Հիսուսի տված յուղը, որը մինչև օրս մյուռոնօրհնության ժամանակ խառնվում է նորին:

Հայաստանում առաջին քրիստոնյա համայնքի հիմնադիր առաքյալներն օժտված էին աստվածային իմաստությամբ և Հիսուսի գործը քարոզելու յուրահատուկ շնորհով, աստվածային տեսիլքով ու երազով, սակայն այս ամենից բացի, նրանց մի հզոր ուժ էր տրված, որպեսզի երբեք չխոնարհվեին չարի առաջ, լինեին ուժեղ, վճռական ու նվիրյալ:  Այդ ուժը հանուն իրենց նպատակի, հանուն իրենց գործի հաջողության, մինչև զոհաբերություն գնալու ուժն էր: Հիսուսի առաքյալներն իրենց առաքելության առաջին իսկ պահից գիտակցեցին, որ իրենց ճանապարհը, նախ և առաջ զոհաբերության ճանապարհն է: Այդ անանձնական գիտակցությամբ էլ նրանք նվիրվեցին իրենց գործին, որն էլ դարերի համար հավերժացրեց դրա կարևորությունը:

Իսկ ո՞րն է Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի զոհաբերության խորհուրդը մեզ՝ հայ քրիստոնյաներիս համար: Continue reading

Advertisements

ՄԻՋԹԵՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Սույն թվականի նոյեմբերի  23-ին Վայոց ձորի թեմի   Երիտասարդաց  միության անդամները  Եղեգնաձորի  տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ ուղևորվեցին  Շիրակի թեմ:  Նրանց դիմավորեցին Շիրակի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները և Յոթ  վերք եկեղեցու   երիտասարդաց միության անդամները:

Հանդիպումը  տեղի ունեցավ Շիրակի սոցիալ-կրթական կենտրոնում:  Այն սկսվեց  աղոթքով, այնուհետև  երկու թեմերի երիտասարդաց միության պատասխանատուները ներկայացրեցին իրենց գործունեությունը:

Երիտասարդները   Գյումրիի Յոթ վերք եկեղեցում աղոթեցին առ Աստված, որից հետո եղան  Սբ. Նշան եկեղեցում: Այցելեցին  Մհեր Մկրտչյանի տուն–թանգարան, այնուհետև  Ձիթողցոնց տուն–թանգարան, որտեղ   կարելի է ծանոթանալ պատվասեր և հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանն ու ներկային: Թանգարանում  շրջայցի ժամանակ երևում է գյումրեցու հպարտության ակունքները:

Վերջին կանգառը եղավ Մարմաշենի եկեղեցին :  Ճարտարապետական համալիրը  գտնվում է Գյումրիից 8-9 կմ հյուսիս-արևմուտք: Հուշարձանախումբը բաղկացած է  4 եկեղեցուց, ժամատնից և այլ կառույցներից: Continue reading

Ուխտի Սբ. Պատարագ Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում


Նոյեմբերի 17-ին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու ուխտի օրն էր, որի առթիվ Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը:
Սբ. Պատարագին մասնակցեցին բազմաթիվ ուխտավորներ, ինչպես Ջերմուկ քաղաքից, այնպես էլ Վայոց ձորի և այլ տարածաշրջաններից:

Սբ. Պատարագին ուխտավորներով ներկա էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի  գրասենյակի  տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս  Գալստանյանը:
Ուխտագնացությունների միջոցով իրականանում է հավատացյալների հոգևոր հաղորդությունը, ստեղծվում են մտերմիկ հարաբերություններ: Ամեն անգամ հավատացյալներն ուխտի գնալիս մտքի ու հոգու ներդաշնակությամբ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով ճանապարհ են ընկնում` յուրաքանչյուրն իր սրտում ունենալով այն ակնկալիքը, որ Աստծո առջև պետք է բացի իր սիրտն ու ամենաթաքուն գաղտնիքները, զորություն ստանա Սուրբ վայրից, որպեսզի կարողանա դիմակայել կյանքի փորձություններին:

Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում Ջերմուկի հոգևոր հովվի՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ տեղի  արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ, Continue reading

Ուխտի օր


Նոյեմբերի 17-ին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցին նշում էր իր հիմնադրման վեց ամյակը:
Աշնանանային պայծառ արևոտ օր էր: Տեղի բնակիչները, երեխաներն իրենց քայլերն էին ուղղել դեպի Սբ. Գայանե եկեղեցի: Քաղաքում տիրում էր ջերմ և հագեցնող մթնոլորտ:
Վերջին շրջանում հոգևոր կյանքը գնալով ավելի է ակտիվանում, հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ: Սբ. Գայանե եկեղեցու հավատացյալները նույնպես մասնակից են դառնում միջոցառումներին, ինչպես նաև` ուխտագնացություններին:
Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Սբ. Պատարագի ժամանակ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի  գրասենյակի  տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս  Գալստանյանը նշեց, որ եկեղեցին այն շարժիչ ուժն է, որը հասարակությանը կապում է Աստծո հետ:
Սբ. Պատարագին մասնակցելու համար քաղաք էին այցելել մարզի տարբեր համայնքներից, ինչպես նաև իրենց ուխտը հավերժացնելու և վերանորոգելու էին եկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի  գրասենյակի  տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս  Գալստանյանը, Մայր Աթոռի երիտասարդաց միությունը, երկրապահ կամավորների երիտասարդաց միությունը և այլ ուխտավորներ:
Պատարագի ավարտից հետո տեղի Արվեստի դպրոցի սաները ելույթ ունեցան երգով, պարով, իսկ միջնակարգ և ավագ դպրոցի աշակերտները՝ ողջույնի խոսքով և բանաստեղծություններով: Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովվեց երգ ու երաժշտությամբ: Continue reading