Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի գահակալության 14-րդ տարեդարձն է


HH Karekin II Catholicos of All Armenians375Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը և մաղթում, որ Ահարոնի ծաղկյալ գավազանով Վեհափառ Հայրապետը հովվի աշխարհասփյուռ հայությանը, և գահակալության երկայն տարիները թող հաջորդեն իրար՝ արդյունավորվելով հայրապետական նորանոր իրագործումներով՝ ի փառս Աստծու, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և համայն մեր ժողովրդի:

Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի

Աղբյուրը՝ Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի 

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

 Տեր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

Advertisements

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ


 

Քանի սիրտս տրոփում է, ու մթամած հոգիս

Կապանքները փշրած դուրս է թռչում ու թևածում,

Քանի կյանքս զրնգում է, ու անձն իմ բազմամեղ

Իր ավիշով ու արյունով աղբյուրանում,

Այնքան սերը խնկավառվում, ահագնանում է իմ մեջ`

Ալիքվելով կամարներիդ սրբազան,

Էջմիածի՜ն, Սուրբ Էջմիածի՜ն…

Հառնում եմ ես էությունից քո անհատակ,

Սուրբ Միածին,

Շնչում եմ ես ներկայությունը քո սրբասուրբ

Ու հավատիդ օթևանում խորախորհուրդ

Մաքրագործվում, պարուրվում եմ անմեռ հույսով:

Ջերմ հպումից աննյութական ու հրափայլ քո ձեռքերի

Կանթեղվում է առկայծ հոգիս ու տարրանում

Քո պատգամով նշխար դարձած պատերի մեջ:

Եվ դու հանկարծ լուսաճաճանչ, աստվածային,

Ու կենսահորդ այս հայտնությամբ ճառագում ես,

Ու փայլում ես սիրուց նրանց,

Որ գալիս է միշտ դեպ քեզ,

Էջմիածի՜ն, Սուրբ Էջմիածի՜ն…

Դու երկնքի ծիլն ես լուսե, Continue reading

ԱՂՈԹՔ ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ


Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Անպատում փա՛ռք, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից:

Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Continue reading