ԱՂՈԹՔ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ


Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` իբրև բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛ այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից[վեր], և իմ հանցանքների բազմությունը  ծածկեց ինձ:
Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Continue reading

Advertisements