ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ


Նոյեմբերի 4-ին Հորբատեղի դպրոցի Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհու՝  Աստղիկ Մարգարյանի հրավերով Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Վայոց ձորի թեմի ՔԴԿ-ի տնօրեն Ռուզան Կարապետյանը այցելեցին Հորբատեղ համայնք՝  հանդիպելու դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների հետ: Նրանք ծանոթացան ուսուցիչների հուզող հոգևոր խնդիրներին և պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:

Դպրոցում,  երեխաների հետ  հանդիպումից հետո,  պարզվեց որ երեխաները մկրտված չեն: Հորբատեղի դպրոցի  տնօրեն՝ Միքայել Սարգսյանը առաջարկեց ընդհանուր ծնողական ժողով հրավիրել՝ երեխաների մկրտության հարցը քննարկելու համար: Հաջորդ օրը՝   ժողովի ժամանակ, ծնողների մեծ մասը ուրախությամբ և մեծ ոգևորությամբ   ընդունեց  իրենց գյուղի եկեղեցում բոլոր ցանկացողներին մկրտելու Տեր Վազգենի առաջարկը,   ուր կա 10-12-րդ դարի եկեղեցի, որը այժմ խոնարհված է. պահպանվել է հյուսիսային պատը՝ մկրտության ավազանով, ավանդատներից մեկը:  Ըստ պատմական տեղեկությունների այն վերջին անգամ վերակառուցվել է 17-րդ դարում:

Մեր ներկայիս այցը շատ կարևոր էր համայնքի բնակիչների համար: Երկար տարիներ  հորբատեղցիները զրկված են եղել հոգևոր ծիսական արարողություններից և բնականաբար մարդիկ մեծամասամբ մկրտված չեն: Եթե սա շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց գյուղում չմկրտվածներ չեն լինի:

                                                                                                                     ՔԴԿ-ի տնօրեն

                                                                                                                 Ռուզան Կարապետյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s