Վերին Արտաշատ գյուղի ուխտավորների այցը Վայոց Ձորի թեմ


Նոյեմբերի 6-ին Տեր Դավիթ քահանայի առաջնորդությամբ Վերին Արտաշատ գյուղից ուխտավորներ էին եկել Վայոց Ձորի թեմ: Նրանք այցելեցին Արկազի Սուրբ Խաչ վանք, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի և իրենց ուխտագնացությունն ավարտեցին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, ուր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին՝ կարևորելով ուխտագնացությունը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում:

<<Ուխտագնացությունը առիթ է,-ասաց Տեր Հայրը,- մեր ուխտը Աստծո հետ նորոգելու, առանձնանալու, ինքներս մեզ ճանաչելու, հասկանալու համար>>:

Որպես հիշատակ Վայոց Ձորի թեմում կատարված ուխտագնացության՝ հավատացյալներին բաժանվեցին Երուսաղեմից բերված խաչեր: Continue reading

Advertisements