Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի քարոզը` խոսված Շատիվանքի Սբ. Սիոն եկեղեցում


Սբ. Պատարագի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Նա իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօրվա Սբ. Պատարագը մեր աղոթքի, միասնության, հավատարմության, հոգևոր վերածննդի, մեր հոգու, մարմնի, երկրի,  հավատի համար է մատուցվում: Հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր աղոթքը խառնենք այն հազարավոր մարդկանց աղոթքներին, ովքեր աղոթում էին այստեղ, երբ Շատիվանքն իր շենությամբ, ճոխությամբ, գեղեցկությամբ, երևի թե չէր զիջում որևէ վանքի:
Այսօր, երբ նայում ես Շատիվանքին, կամա թե ակամա տխրում ես, երբ նայում ես Շատիվանքին, հոգիդ ըմբոստանում է, երբ նայում ես Շատիվանքին, երբ պատկերացնում ես, թե ինչպիսին էր այն կանգուն վիճակում, ուզում ես մտովի մտածել՝ արդյոք ես մեղավոր եմ, որ այդպիսին է. եթե մեղավոր եմ, ուրեմն ինչ-որ բան պետք է փորձեմ անել, իսկ եթե մեղավոր չեմ, բայց չեմ ուզում, որ Շատիվանքը այդպիսին լինի. ի՞նչ պետք է անեմ:

Ավետարանը, որ մեզ համար ընթերցեցի, Հիսուս ասում է, դուք, որ եկել եք ինձ մոտ, իմ տաճարը, ինձ Տեր եք կոչում, բայց այն, ինչ որ ուզում եմ, որ դուք անեք, չեք անում:

Ի՞նչ է ուզում Հիսուս մեզանից:

Նա ուզում է, որ մենք երբեք չկորցնենք մեր հավատը, ուզում է, որ մեր հավատքը պտուղներ տա. փշից թուզ չես քաղի,- ասում է Տերը, որովհետև փուշը բարի պտուղ չի կարող տալ, այլ միայն փուշ է տալու, այնուհետև շարունակում է` թզենու ծառից էլ փշեր չեք քաղի: Ուրեմն, սիրելինե′ր, միշտ պետք է հիշեք, որ մեր հավատքը պետք է դրսևորենք նախ և առաջ մեր գործերով, պետք է տեր լինենք Շատիվանքին, մեր հոգևոր արժեքներին, որ մի կտոր ոսկի գտնելու փափագով՝ չգանք և տասնյակ քարեր չկոտրենք այս եկեղեցու, չքանդենք այս եկեղեցու քարերը, այլ փորձենք քարը քարի վրա դնել, որ պահպանենք եղածը: Continue reading

Advertisements