Վայոց Ձորի թեմ

ՄՈԿԱՑ ՄԻՐԶԱ

Advertisements

Օրն էր ուրբաթ,

Լուս ի շաբաթ,

Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն,

Թըղթիկմ եկավ Ջըզիրու քաղքեն,

Առին, բերին Մալաքյավեն,

Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն:

Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն:

Առեց կարդաց,

Քաղցրիկ լեզվին էրավ մազդեն,

Շըլից աչքեր, կախեց չանեն,

Քաղավ կարմիր գույն երեսեն:

Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն:

Կանչեց, ասաց

Յուր մըշակին.

– Դո’ւս քաշի Բուլ-Բեղավին,

Վըրա դրեք թամք սադաֆին,

Սաֆար կերտամ չուր Ջըզիրեն:

Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն:

Կոմիտաս – Մոկաց Միրզա

Advertisements