Ի Տեր հանգչեց Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից խոր ցավով տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ի առավոտյան կյանքի 76-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը:

Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասը սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը:

Հանգուցյալ Սրբազանի աճյունը նոյեմբերի 18-ին` ժամը 17:30-ին, կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժ. 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգ: Նոյեմբերի 19-ին, ժ. 10:30-ին, հընթացս Սբ. Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Արսեն Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:
Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Կենսագրական                                     

Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը (ավազանի անունով` Պետրոս) ծնվել է 1937 թ. հոկտեմբերի 26-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:
Նախնական կրթությունը ստացել է տեղի Հայկազյան վարժարանում:
1947 թ. ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան և հաստատվել Գյումրի քաղաքում:
1955-1960 թթ. սովորել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում և ավարտաճառ գրել Կոմիտաս վարդապետի հոգևոր անտիպ երգերի վերաբերյալ:
1960-1962 թթ. հետևել է Զագորսկի հոգևոր ակադեմիայի դասընթացներին:
1962 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Արսեն: Continue reading

Advertisements

Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի


Նոյեմբերի 17-ին Եղեգնաձորի Սուրբ Ասվածածին եկեղեցում հավարտ Սբ. Պատարագի, նախագահությամբ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ լուսահոգի Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի, ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց լուսահոգի Սրբազան Հոր կյանքն ու գործունեությունը, որից հետո հրավիրեց հավատացյալներին միասնականորեն աղոթել Սրբազան Հոր հոգու հանգստության համար:

Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի: