«ԿԵՆԴԱՆԱՑԱԾ ՏԻԿՆԻԿՆԵՐԻ» ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ


Այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին   <<Joint civic education>>-ի Հայաստանում գործող մասնաճյուղի   <<Էկոլաբ>> նախագծի  <<Շնչող  համայնքներ>>  (  ղեկավար՝  Վահե Սարգսյան) ծրագրի շրջանակներում   Վայոց ձորի թեմի <<Կենդանացած տիկնիկներ>> թատերական խմբակը  ունեցավ հյուրախաղեր Վայոց ձորի  Գետափ,  Քարագլուխ, Արենի, Մալիշկա, Ագարակաձոր համայնքներում և  Եղեգնաձոր մարզկենտրոնի  թիվ 1 և թիվ 2  հիմնական դպրոցներում:

Դպրոցներում փոքրիկ հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց խոսող տիկնիկներին և ուրախությամբ ու ոգևորությամբ պատասխանեց նրանց հարցերին:

Տիկնիկային այս բեկամականցումների շնորհիվ ծանոթանալով հայ գրողներից ավանդված հեքիաթներին` երեխաները  դաստիարակություն են ստանում. տարբերակում են բարին չարից, վատը լավից: Continue reading

Advertisements

ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԱԿԱՆ ԱԹՈՌԸ ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ


Սյունյաց մետրոպոլիտական աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակաշրջանում

Վերջերս  ՀՀ  ԳԱԱ  պատմության ինսիտուտը հրատարակեց Վայոց Ձորի թեմի  Առաջնորդ  Գերաշնորհ Տեր Աբրահամ  արքեպիսկոպոս  Մկրտչյանի «Սյունյաց մետրոպոլիտական աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակաշրջանում» գիրքը:
Աշխատությունում աղբյուրագիտական և պատմագիտական լայն հենքի վրա ներկայացվում է Սյունյաց աթոռի պատմության՝  Օրբելյան հոգևոր գործիչների ժամանակաշրջանը:  Օրբելյանների գործունեությունը Սյունիքում հանդիսանում է Հայ եկեղեցու և, ընդհանրապես, հայոց պատմության լուսավոր էջերից մեկը:
Աշխատության հիմքում հեղինակի թեկնածուական ատենախոսությունն է, որի հրապարակային պաշտպանության համար նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Գիրքը հասցեագրված է ընթերցող լայն հանրությանը … ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ