Ուխտի Սբ. Պատարագ Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում


Նոյեմբերի 17-ին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու ուխտի օրն էր, որի առթիվ Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը:
Սբ. Պատարագին մասնակցեցին բազմաթիվ ուխտավորներ, ինչպես Ջերմուկ քաղաքից, այնպես էլ Վայոց ձորի և այլ տարածաշրջաններից:

Սբ. Պատարագին ուխտավորներով ներկա էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի  գրասենյակի  տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս  Գալստանյանը:
Ուխտագնացությունների միջոցով իրականանում է հավատացյալների հոգևոր հաղորդությունը, ստեղծվում են մտերմիկ հարաբերություններ: Ամեն անգամ հավատացյալներն ուխտի գնալիս մտքի ու հոգու ներդաշնակությամբ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով ճանապարհ են ընկնում` յուրաքանչյուրն իր սրտում ունենալով այն ակնկալիքը, որ Աստծո առջև պետք է բացի իր սիրտն ու ամենաթաքուն գաղտնիքները, զորություն ստանա Սուրբ վայրից, որպեսզի կարողանա դիմակայել կյանքի փորձություններին:

Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում Ջերմուկի հոգևոր հովվի՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ տեղի  արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ, իսկ Ջերմուկի դպրոցների աշակերտները  հանդես եկան ողջույնի խոսքով և բանաստեղծություններով:
Վերջում Սբ. Գայանե եկեղեցու բարերարներ Արսենյանների հովանավորությամբ տրվեց սիրո ճաշ:
«Եղի՛ր ու մնա՛ ուխտի ժողովուրդ: Ուխտ նշանակում է հավատարմություն հանդեպ Աստծո ու ազգիդ: Ուխտ անել իմացող և ուխտը կատարել կարողացող ժողովուրդը չի մեռնում: Ուխտը բարձրացնում է մարդուն դեպի Աստված և շաղկապում ազգին» (Գարեգին Ա):

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s