Ուխտի օր


Նոյեմբերի 17-ին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցին նշում էր իր հիմնադրման վեց ամյակը:
Աշնանանային պայծառ արևոտ օր էր: Տեղի բնակիչները, երեխաներն իրենց քայլերն էին ուղղել դեպի Սբ. Գայանե եկեղեցի: Քաղաքում տիրում էր ջերմ և հագեցնող մթնոլորտ:
Վերջին շրջանում հոգևոր կյանքը գնալով ավելի է ակտիվանում, հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ: Սբ. Գայանե եկեղեցու հավատացյալները նույնպես մասնակից են դառնում միջոցառումներին, ինչպես նաև` ուխտագնացություններին:
Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Սբ. Պատարագի ժամանակ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի  գրասենյակի  տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս  Գալստանյանը նշեց, որ եկեղեցին այն շարժիչ ուժն է, որը հասարակությանը կապում է Աստծո հետ:
Սբ. Պատարագին մասնակցելու համար քաղաք էին այցելել մարզի տարբեր համայնքներից, ինչպես նաև իրենց ուխտը հավերժացնելու և վերանորոգելու էին եկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի  գրասենյակի  տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս  Գալստանյանը, Մայր Աթոռի երիտասարդաց միությունը, երկրապահ կամավորների երիտասարդաց միությունը և այլ ուխտավորներ:
Պատարագի ավարտից հետո տեղի Արվեստի դպրոցի սաները ելույթ ունեցան երգով, պարով, իսկ միջնակարգ և ավագ դպրոցի աշակերտները՝ ողջույնի խոսքով և բանաստեղծություններով: Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովվեց երգ ու երաժշտությամբ:
Այնուհետև եկեղեցու բակում, բարերարներ Արսենյանների ընտանիքի հովանավորությամբ, մատուցվեց մատաղ:
Հիշեցնենք, որ Սբ. Գայանե կույսի անունը կրող եկեղեցին կառուցվել է բարերարներ Արսենյանների ընտանիքի կողմից:
Ս. Գայանե եկեղեցին ունի տարվա մեջ երկու ուխտի օր. Եկեղեցու օծման օրը` նոյեմբերի 17-ը և Ս. Գայանե կույսի հիշատակման օրը:

Հեղինակ` Նարեկ Միրզոյան
Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու
Երիտասարդաց միություն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s