ՄԻՋԹԵՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Սույն թվականի նոյեմբերի  23-ին Վայոց ձորի թեմի   Երիտասարդաց  միության անդամները  Եղեգնաձորի  տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ ուղևորվեցին  Շիրակի թեմ:  Նրանց դիմավորեցին Շիրակի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները և Յոթ  վերք եկեղեցու   երիտասարդաց միության անդամները:

Հանդիպումը  տեղի ունեցավ Շիրակի սոցիալ-կրթական կենտրոնում:  Այն սկսվեց  աղոթքով, այնուհետև  երկու թեմերի երիտասարդաց միության պատասխանատուները ներկայացրեցին իրենց գործունեությունը:

Երիտասարդները   Գյումրիի Յոթ վերք եկեղեցում աղոթեցին առ Աստված, որից հետո եղան  Սբ. Նշան եկեղեցում: Այցելեցին  Մհեր Մկրտչյանի տուն–թանգարան, այնուհետև  Ձիթողցոնց տուն–թանգարան, որտեղ   կարելի է ծանոթանալ պատվասեր և հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանն ու ներկային: Թանգարանում  շրջայցի ժամանակ երևում է գյումրեցու հպարտության ակունքները:

Վերջին կանգառը եղավ Մարմաշենի եկեղեցին :  Ճարտարապետական համալիրը  գտնվում է Գյումրիից 8-9 կմ հյուսիս-արևմուտք: Հուշարձանախումբը բաղկացած է  4 եկեղեցուց, ժամատնից և այլ կառույցներից:

Այս այցելությունը հիմք դրեց միջթեմական համագործակցությանը  և որոշվեց համատեղ ծրագրեր իրականցնել  երկու թեմերի միջև, որի արդյունքում, վստահ ենք,  կամրապնդվի     երկու թեմերի երիտասարդների միջև կապը   և´ հոգևոր, և´ մշակութային,  և´  սոցիալական ոլորտներում:

Վայոց    Ձորի    թեմի

Երիտասարդաց միություն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s