ՌԴ Արխանգելսկի և Նիժեգորոդի մարզերի ղեկավարների այցը ՀՀ Վայոց ձորի մարզ


Դեկտեմբերի մեկին ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովը, Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը և նրանց ուղեկցող պատվիրակությունների անդամները Ջերմուկ քաղաքից եկան Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի:

Եկեղեցու մուտքի մոտ հյուրերին դիմավորեցին հոգևոր դասը՝ գլխավորությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Այնուհետև նրանց առաջնորդությամբ հյուրերը մտան Սբ. Աննա եկեղեցի:

Եկեղեցու դպրաց դասի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, շարականներ, ապա Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը բարի գալուստի և օրհնության խոսք ասաց հյուրերին: Պատմական ակնարկից հետո նա կարևորեց մեր երկու ժողովուրդների եղբայրական ընթացքը և «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:

Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն իր խոսքում մասնավորապես ասաց. “Уважаемый губернатор Вайоц – Дзорской области Республики Армении!

Уважаемые губернаторы Архангельской и Нижегородской областей Российской

Федерации!

Уважаемые государственные деятели!

 Уважаемые дамы и господа!

Во имя Вайоц – Дзорской епархии Армянский Апостольской церкви, приветствуем Вас и Ваше посещение чудесной церкви Святой Анны.

Она построена несколько лет назад семьей Абраамян, как символ дружбы между армянским и русским народами. Наше присутствие здесь воплощает тайну дружбы между нашими народами.

Вайоц – Дзорская область в продолжении веков была ведущим центром культуры и образовании Великой Армении.

До наших дней сохранились 5-тысячелетние петроглифы, древние усыпальницы, места поселения, крепости, культовые постройки, более пятисот христианских храмов, церквей и тысяча рукописей.

Ещё в первом веке один из апостолов Иисуса – святой Фаддей, пришёл в Армению и начал свою проповедческую деятельность в юго-восточном регионе Армении – Сюнике, частью которого являлась Вайоц -Дзорская область. Апостолы Фаддей и Варфоломей являются первыми духовными Просветителями Армении, которые принесли в страну свет христианства. 301 году в Армении христианство было принято как государственная религия.

Вайоц- Дзор – колыбель христианства. В сочинениях Евсевия Кесарийского и армянских историков сохранилась переписка 253 года между Меружаном, предводителем христиан нашего региона, и Дионисом, предвадителем египетского города Александрии о непоколебимой вере в Иисуса Христа.

Наша святая земля рада приветствовать дорогих и уважаемых гостей, верных сынов христианской России.

Мы все свидетели и участники начала новой дружбы и сотрудничества между Республикой Арменией и Российской Федерацией. Безусловно, это сотрудничество уверенно войдёт во все сферы деятельности – в экономику, политику, культуру и межцерковные сферы.

Наша совместная молитва и наши добрые дела пусть будут услышаны и приняты Господом.

Вековая дружба и сотрудничество между армянским и русским народами пусть будут благотворными для взаимопомощи и взаимодополнения, познания и развития культур, во имя сохранения и усиления общественных связей Божественными заповедями и Божественными провидениями.

Да Благославит Господь Республику Армению и армянский народ!

Да Благославит Господь Российскую Федерацию и русский народ и всех нас – Аминь”:

Մոմավառությունից հետո նահանգապետեր Իգոր Արլովը, Վալերի Շանցևը, մարզպետ Էդգար Ղազարյանը և Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը խորհրդանշական եղևնիներ տնկեցին եկեղեցու այգում` ի նշան երկու ժողովուրդների բարեկամության:

Այնուհետև հյուրերը ներկա գտնվեցին նաև Մալիշկայի թիվ 2 միջն.  դպրոցում կրթօջախը ռուս գիտնական Մ. Լոմոնոսովի անունով անվանակոչելու կապակցությամբ ցուցանակի բացման հանդիսավոր արարողությանը:  Նրանք այցելեցին դպրոցի ռուսաց լեզվի և գրականության դասասենյակ, հանդիպեցին ու զրուցեցին աշակերտների և ուսուցիչների հետ: Դպրոցի աշակերտները հյուրերին ներկայացրին Մ. Լոմոնոսովի կյանքին և գործունեությանը նվիրված գեղարվեստական փոքրիկ բեմականացում:

Հյուրերը Մալիշկայից ուղևորվեցին մարզկենտրոն Եղեգնաձոր, ուր նրանց դիմավորեց քաղաքապետ Դավիթ Հարությունյանը: Հայրենական Մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողին նահանգապետներն ու մարզպետը ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին, հանդիպեցին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:

 Հյուրերի պատվին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կազմակերպված  համերգին հայ և ռուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան երաժշտական կրթօջախի  սաները:

Համերգն ավարտվեց երաժշտական դպրոցի երգչախմբի կողմից Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերի կատարմամբ:

ՌԴ հյուրերի Վայոց ձորի մարզ կատարած այցն ավարտվեց Նորավանքի համալիր  այցելությամբ, որտեղ նրանց դիմավորեցին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը և Նորավանքի հոգևոր հովիվներ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանն ու Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը:

Նորավանքի պատմությունը հանգամանալից նրանց ներկայացրեց Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը:

 Մոմավառությունից հետո հյուրերը այցելեցին Մոմիկի թանգարան:

Վերջում Նորավանքի ընդունելությունների սրահում տեղի ունեցավ հյուրասիրություն` ի պատիվ հյուրերի:

 Սիրան Սարգսյան
 Թեմի լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s