Հայտարարություն


 

Սիրելի´ հայորդիներ,

Դեկտեմբերի 9-ին Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու ուխտի օրն է:

Կմատուցվի Սուրբ Պատարագ (սկիզբը` 11:00):

Սիրով հրավիրում ենք բոլորիդ:

Advertisements

Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոն Վայոց ձորում


Սույն թվականի հոկտեմբերի 20-23-ը Վայոց ձորի մարզում անցկացվեց միջազգային ֆիլմերի փառատոն, չեխական <<Մարդը կարիքի մեջ>> ՀԿ-ի և Եղեգնաձորի <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> ՀԿ-ի կողմից: Կազմակերպիչը Վայոց ձորի թեմի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանն էր:

Փառատոնին ընդգրկվել էին Եղեգնաձոր քաղաքը և Խաչիկ, Գետափ ու Մալիշկա համայնքները: Ծրագրի շրջանակներում մարզի դպրոցներում հայտարարվել էր <<Մի՛ գնա>> թեմայով միգրացիային վերաբերող շարադրությունների մրցույթ:

Փառատոնին մասնակցել են համայնքապետեր, ուսուցիչներ, աշակերտներ, մարզպետարանից ներկայացուցիչներ, իսկ Եղեգնաձորում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սիրով ուզում ենք ներկայացնել շարադրությունները:

Մի΄ գնա

Կյանքը հրաշք է, որում մարդը հայտնվում է իր ծնվելու պահից, իսկ ծննդավայրը պարգև, որը մեկընդմիշտ դառնում է սուրբ ու անփոխարինելի:

Յուրաքանչյուրիս համար հայրենիքը ամենաթանկն է, նրա ամեն մի մանրուքը՝ անկրկնելի սրբություն: Մեզ համար կարևոր ու հարազատ է այն ամենը, ինչ մեզ շրջապատում է ամեն մի ծառ ու թուփ, քար ու քարափ: Յուրաքանչյուր հայ իր հայրենիքն ավելի պետք է գեղեցկացնի ու շենացնի: Սակայն ներկա ժամանակահատվածում մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ ստիպված շատերը մեկնում են արտագնա աշխատանքի` բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակով: Continue reading