Նորակոչիկների օրհնություն Նորավանքում


Նորակոչիկների օրհնություն Նորավանքում

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ Նորավանքում կազմակերպել էր 2013-2014 թվականների ձմեռային զորակոչի նորակոչիկների օրհնության հանդիսավոր արարողություն:
Բոլոր նորակոչիկներին դեպի Նորավանք ուղեկցել էին համապատասխան համայնքների ղեկավարները: Նորավանքում Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյուններն ազդարարեցին միջոցառման մեկնարկը, որից հետո «Հայր Մեր» տերունական աղոթքով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ նորակոչիկների օրհնության հատուկ կարգ:

Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը: Նորակոչիկներին իր ողջույնի խոսքն ասաց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը: Նորակոչիկներին իր խոսքն ուղղեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի զինծառայողներից, որը մի քանի օր առաջ էր մեկնել ծառայության Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:

Հանդիսավոր արարողությունից հետո նորակոչիկները երկու սրբազանների և մարզպետի ձեռքից ստացան Զինվորի աղոթագրքեր և օրհնված խաչեր, որոնք իբրև նվեր նրանց համար նախապատրաստել էր ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:

Միջոցառման վերջում Continue reading

Advertisements