Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու ժողով թեմական կառույցների աշխատակիցների հետ:
Ժողովն սկսվեց Աղոթքով:
Նախ ներկայացվեցին թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոնի, Երիտասարդաց միության, լրատվության բաժնի և կայքի աշխատակիցների 2013 թվ. կատարած գործունեությունը:
Ապա քննարկվեցին հոգևոր-մշակութային, քարոզչական, ուսուցողական ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու հետ կապված մի շարք խնդիրներ: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջարկով ժողովն ընդունեց ամենշաբաթյա քննարկումներ անցկացնելու որոշում:
Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, վերլուծելով այս տարվա թեմական կառույցների գործունեությունը, առաջարկեց առկա խնդիրների լուծումներ և պահանջեց, Continue reading