Հաշվետու ժողով առաջնորդարում


Հաշվետու ժողով առաջնորդարումՍույն թվականի դեկտեմբերի 16-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու ժողով թեմական կառույցների աշխատակիցների հետ:

Ժողովն սկսվեց Աղոթքով:

Նախ ներկայացվեցին թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոնի, Երիտասարդաց միության, լրատվության բաժնի և կայքի աշխատակիցների 2013 թվ.  կատարած գործունեությունը:

Ապա քննարկվեցին հոգևոր-մշակութային, քարոզչական, ուսուցողական ծրագրերն առավել  արդյունավետ դարձնելու հետ կապված մի շարք խնդիրներ: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջարկով ժողովն ընդունեց ամենշաբաթյա քննարկումներ անցկացնելու որոշում:

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, վերլուծելով այս տարվա թեմական կառույցների գործունեությունը, առաջարկեց առկա խնդիրների լուծումներ և պահանջեց, որ գալիք տարում առավել կազմակերպվածությամբ ծավալել հոգևոր-մշակութային, քարոզչական ծրագրեր և ակտիվացնել դրանք հատկապես երիտասարդների, աշակերտների շրջանում:

Այս կապակցությամբ առաջարկներ և քննարկումներ եղան թեմական կառույցների աշխատակիցների հետ, առաջ քաշվեցին նոր ծրագրեր, որոնք պիտի իրականացվեն առաջիկայում:

Ժողովն ավարտվեց Աղոթքով:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s